Այսօր: Չորեքշաբթի, 27 Նոյեմբերի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 94
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 9
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՏԱԹԵՎԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
«ԳԱՎԱՌԻ ԹԻՎ 3 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ԳԱՎԱՌԻ ԹԻՎ 3 ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին օրենք» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով, 13-րդ հոդվածի 2-րդ մասով, «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ կառավարության 08.04.2021 թ․ թիվ 515 որոշման դրույթներով, հիմք ընդունելով համայնքի մսուր- մանկապարտեզի ծառայություններ մատուցելու անհրաժեշտությունը, Գավառ համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել «Գավառի թիվ 3 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի կանոնադրությունը նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. «Գավառի թիվ 3 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը վերանվանել «Գավառի թիվ 3 մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերության:
3. «Գավառի թիվ 3 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում բացել վաղ մանկության տարիքի կրտսեր առաջին խումբ՝ 2-3 տարեկանների ընդգրմամբ:
4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:


ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՏԱԹԵՎԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner