Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և 23-րդ հոդվածի դրույթներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ և 13-րդ հոդվածի 10-րդ մասի դրույթներով, հիմք ընդունելով Գավառի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ, սոցիալական աշխատողի 24 11. 2023 թ. հատուկ եզրակացությունը՝ առաջարկվում է․ 1. Գավառ համայնքի 2023 թվականի բյուջեով նախատեսված 10 բաժնի 7 խմբի 1 դասի գործառնական դասակարգման 4729 տնտեսագիտական հոդվածով նախատեսված գումարից 230 000 (երկու հարյուր երեսուն) ՀՀ դրամ դրամական օգնություն տրամադրել Գավառ քաղաքի Ազատության փ, 38 բն. 8 հասցեի բնակիչ՝ Ալեքսան Բատիկյանի աչքի վիրահատության ծախսերին աջակցելու նպատակով: Գումարը վճարել Սուսաննա Խաչատրյանին։ 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը։ |