Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ , 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերի պահանջներով և հիմք ընդունելով «E-Community- Համայնքների եկամուտների կառավարման» էլեկտրոնային համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության ծրագրով համայնքի անշարժ գույքի բազայում կատարված ճշգրտումները, Գավառ համայնքի ավագանին որոշում է 1. Գավառ համայնքի 2022 թվականի բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները. 1) Գավառ համայնքի 2022 թվականի բյուջեի եկամտային մասից՝ համայնքի բյուջե մուտքագրվող անշարժ գույքի հարկ տողը /1113/ պակասեցնել 10,300.000 (տասս միլիոն երեք հարյուր հազար) ՀՀ դրամով, որից՝ 9,000.000 (ինն միլիոն) ՀՀ դրամով Լճափ բնակավայր, 1,300.000 (մեկ միլիոն երեք հարյուր հազար) ՀՀ դրամով Ծաղկաշեն բնակավայր: 2) Ծախսային մասում՝ 04 բաժնի 5 խմբի 1 դասի /ճանապարհային տրանսպորտ/ գործառնական դասակարգման 4251 /շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում / տնտեսագիտական հոդվածը պակասեցնել 10,300.000 (տաս միլիոն երեք հարյուր հազար) ՀՀ դրամով, 2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |