Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ և 66-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների, ՀՀ Կառավարության 18․05․2006 թ․ «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման դրույթներով՝ առաջարկվում է. 1․ Նկատի ունենալով, որ սպասարկման համար հատկացված 0,00985 հա հողամասը հանդիսանում է այլ սեփականատերերի հետ ընդհանուր բաժնային սեփականության հողամաս՝ 0,00985 հա հողամասի նկատմամբ սահմանել Ավետիք Անդրանիկի Մարտիրոսյանի սեփականության իրավունքը 1/3 բաժնեմասով։ 2․ Համաձայնություն տալ Գավառ քաղաք, Ա․ Բոշնաղյան փողոց թիվ 7/2 հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-0384-0038 կադաստրային ծածկագրով, ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող, 0,00985 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքի 1/3 բաժնեմասը և Ավետիք Անդրանիկի Մարտիրոսյանի կողմից կառուցված 88․80 ք․մ արտաքին (79,20 ք․մ ներքին) մակերեսով հացի վաճառքի կետը ուղղակի վաճառքի միջոցով օտարելու ինքնակամ կառույցն իրականացրած անձին։ 3․ Վաճառքի գին սահմանել հողամասի 1 քմ-ի համար 1877,7 (մեկ հազար ութ հարյուր յոթանասունյոթ ամբողջ յոթ) ՀՀ դրամ, իսկ հացի վաճառքի կետի 1 քմ-ի համար 12798 (տասներկու հազար յոթ հարյուր իննսունութ) ՀՀ դրամ։ 4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: |