Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների դրույթներով՝ առաջարկվում է․ 1.Համաձայնություն տալ Գավառ համայնքի Գավառ քաղաքի Ազատության 2-րդ փողոց թիվ 4/1 հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-0291-0030 կադաստրային ծածկագրով, 0.03 հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության սահմանափակումներ չունեցող հողատարածքն բնակելի տուն կառուցելու նպատակով, աճուրդային կարգով օտարելուն: 2. 05-001-0291-0030 կադաստրային ծածկագրով, 0.03 հա մակերեսով հողատարածքի աճուրդով վաճառքի մեկնարկային գինը մեկ քառակուսի մետրի համար սահմանել 700.00 (յոթ հարյուր) ՀՀ դրամ: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: |