Այսօր: Երեքշաբթի, 21 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 105
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
20.05.24 Կարմիրգյուղի արվեստի դպրոցը՝ «Երաժշտական գործիքների ձեռք բերման» փառատոնի մրցանակակիր
Կարմիրգյուղի արվեստի դպրոցի քանոնի բաժնի սան Մարի Նազարյանը, դասատու՝ Մանուշ Խաչիկյան, դպրոցի տնօրենության նախաձեռնությամբ մասնակցել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հայտարարված՝ «Երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերում» մրցույթ-փառատոնին և հաղթող ճանաչվել;
Որպես մրցանակ դպրոցին քանոն է տրամադրվել։
Մրցույթն անցկացվել է առցանց եղանակով։
Մարի Նազարյանը մրցույթին ներկայացել է Խաչատուր Ավետիսյանի «Ծաղկած բալենի» և «Կոնցերտային էտյուդ» ստեղծագործություններով՝ Գայանե Մարդոյանի նվագակցությամբ։
Դպրոցի տնօրեն Օվսաննա Գևորգյանի կողմից Մարի Նազարյանին տրվել է Շնորհակալագիր՝ մրցույթին լավագույնս ներկայանալու և մրցանակ ստանալու համար։
17.05.24 Նորատուսի արվեստի դպրոցի հանրապետական մրցույթների մրցանակակիրները
Նորատուսի արվեստի դպրոցի սաները մասնակցել են «Հայ Պրոֆ» երաժշտական մրցութ - փառատոնին, գրավելով հետևյալ մրցանակային տեղերը.Նարեկ Հարությունյան-Սուպեր մրցանակ(գրան պրի) ժող. երգ անվանակարգ, դասատու` Էդգար Ավետիսյան,Անուշ Դանիելյան- 1-ին տեղ, ժող. երգ անվանակարգ, դասատու` Էդգար Ավետիսյան,Լիլիթ Վարդանյան-2-րդ տեղ,ժող. երգ անվանակարգ, դասատու` Էդգար ԱվետիսյանԶինա Համբարձումյան-1-ին տեղ, էստրադային երգեցողություն անվանակարգ, դասատու` Նարինե Սարգսյան,Աննա Սողոյան-2-րդ տեղ, էստրադային երգեցողություն անվանակարգ, դասատու` Նարինե ՍարգսյանԶինա Համբարձումյան- 3-րդ տեղ, դաշնամուր անվանակարգ, դասատու` Աշխեն Սմբաթյան,Անի Նադարյան- դիպլոմ մասնակցության համար, դաշնամուր անվանակարգ, դասատու` Արգինե ... Մանրամասն
16.05.24 Գավառ համայնքը ձեռք է բերել նոր մինի բեռնիչ բազմաֆունկցիոնալ ավտոմեքենա
Գավառ համայնքը ձեռք է բերել 16 մլն դրամ արժողությամբ նոր մինի բեռնիչ ավտոմեքենա։
Տեխնիկան ձեռք է բերվել ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի և համայնքների համաֆինանսավորմամբ, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով՝ Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում։
Մեքենան նախատեսված է շինարարական, կանաչապատման և գյուղատնտեսական աշխատանքների համար։
Նույն ծրագրի շրջանակներում Գավառ համայնքը 2023 և 2024 թվականներին ավտոգրեյդեր և բազմաֆունկցիոնալ մեքենաներ է ձեռք բերել։
Այս ծրագրով նախատեսվում է համայնքի ավտոպարկը համալրել ևս 2 միավոր տեխնիկայով։
15.05.24 «Նվազագույն արտանետումներով էներգետիկ լուծումներ մրցունակ Հայաստանի համար» խորագրով նկարչական մրցույթ երեխաների և երիտասարդների համար
2024 թվականի հունիսի 11-ից մինչև 13-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy Week) շրջանակներում Գավառի համայնքապետարանը հայտարարում է «Նվազագույն արտանետումներով էներգետիկ լուծումներ մրցունակ Հայաստանի համար» խորագրով նկարչական մրցույթ: Ջերմոցային գազերի զուտ զրոյական կամ նվազագույն արտանետումներով էներգետիկ լուծումները ենթադրում են էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացում և հանածո վառելիքներից կախվածության նվազեցում՝ այդ թվում նաև վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման, ինչպես նաև էներգաարդյունավետության բարձրացման շնորհիվ, դրանով իսկ բարելավելով երկրի էներգետիկ անվտանգությունը և միաժամանակ նվազեցնելով ածխածնի արտանետումները:Հետևաբար ... Մանրամասն
13.05.24 Տեղի ունեցավ Գավառ համայնքի ավագանու հերթական նիստը
Մայիսի 13-ին՝ Գավառի համայնքապետարանում  տեղի ունեցավ Գավառ համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի չորրորդ նիստը։Այն վարեց Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը։Օրակարգի հարցերի հատատումից հետո համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Տիգրան Բրսիկյանը զեկուցեց Գավառ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 13-ի N 282-Ա որոշմամբ հաստատված «Գավառ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային հիմնարկի հաստիքացուցակում փոփոխություն կատարելու, Գավառ համայնքի հաշվեկշիռ գույք մուտքագրելու «Գավառ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային հիմնարկին անհատույց օգտագործման իրավունքով հատկացնելու ... Մանրամասն
10.05.24 Ծովազարդում գործարկվելու է էլեկտրաշչակ. խուճապի չմատնվել։
Մայիսի 14-ին՝ Գավառ համայնքի Ծովազարդ բնակավայրում, ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը նախատեսում է անցկացնել «Տարածաշրջանին բնորոշ արտակարգ իրավիճակները, կանխարգելումը և քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերը» թեմայով զրույց քննարկում, ինչպես նաև «ազդարարում, տարհանում և պատսպարում թեմայով գործնական վարժանք, որի ընթացքում ժամը 13։00-14։00-ն, փորձարկման նպատակով կմիացվի էլեկտրաշչակ:
Բնակիչներին խնդրվում է խուճապի չմատնվել:
08.05.24 Սարուխանի արվեստի դպրոցի երգչախումբը` «Երգող Հայաստան» մրցույթի մրցանակակիր
Սարուխանի արվեստի դպրոցի երգչախումբը  մրցանակային տեղ է զբաղեցրել «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական մրցույթում: Մրցույթը կազմակերպել է Երևանի երաժշտական ընկերությունը՝ ԿԳՄՍ նախարարության և Կամերային երաժշտության ազգային կենտրոնի աջակցությամբ: 11-րդ հոբելյանակ մրցույթը նվիրված էր Կոմիտասի ծննդյան 155 և Հայաստանի երաժշտական ընկերության կազմավորման 65-ամյակներին։Երգչախումբն հանդես է եկել Կոմիտասի «Սոնա յար»,  Ս.Լուսիկյանի «Ազատ Հայաստան», Ռ.Ամիրխանյանի «Ինձ համար դու շող գարուն ու մայր» ստեղծագործություններով։Երգչախումբը Արամ Խաչատրյան համերգային դահլիճում կայացած գալա համերգին պարգևատրվել է 3-րդ կարգի մրցանակով ... Մանրամասն
07.05.24 Մայիսի 13-ին տեղի կունենա Գավառ համայնքի ավագանու հերթական նիստը

Մայիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Գավառի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի չորրորդ նիստը:

Մանրամասները տես «Հայտարարություններ» բաժնում։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner