20.05.24
Կարմիրգյուղի արվեստի դպրոցը՝ «Երաժշտական գործիքների ձեռք բերման» փառատոնի մրցանակակիր
|
Կարմիրգյուղի արվեստի դպրոցի քանոնի բաժնի սան Մարի Նազարյանը, դասատու՝ Մանուշ Խաչիկյան, դպրոցի տնօրենության նախաձեռնությամբ մասնակցել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հայտարարված՝ «Երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերում» մրցույթ-փառատոնին և հաղթող ճանաչվել; Որպես մրցանակ դպրոցին քանոն է տրամադրվել։ Մրցույթն անցկացվել է առցանց եղանակով։ Մարի Նազարյանը մրցույթին ներկայացել է Խաչատուր Ավետիսյանի «Ծաղկած բալենի» և «Կոնցերտային էտյուդ» ստեղծագործություններով՝ Գայանե Մարդոյանի նվագակցությամբ։ Դպրոցի տնօրեն Օվսաննա Գևորգյանի կողմից Մարի Նազարյանին տրվել է Շնորհակալագիր՝ մրցույթին լավագույնս ներկայանալու և մրցանակ ստանալու համար։
|
|
17.05.24
Նորատուսի արվեստի դպրոցի հանրապետական մրցույթների մրցանակակիրները
|
Նորատուսի արվեստի դպրոցի սաները մասնակցել են «Հայ Պրոֆ» երաժշտական մրցութ - փառատոնին, գրավելով հետևյալ մրցանակային տեղերը.Նարեկ Հարությունյան-Սուպեր մրցանակ(գրան պրի) ժող. երգ անվանակարգ, դասատու` Էդգար Ավետիսյան,Անուշ Դանիելյան- 1-ին տեղ, ժող. երգ անվանակարգ, դասատու` Էդգար Ավետիսյան,Լիլիթ Վարդանյան-2-րդ տեղ,ժող. երգ անվանակարգ, դասատու` Էդգար ԱվետիսյանԶինա Համբարձումյան-1-ին տեղ, էստրադային երգեցողություն անվանակարգ, դասատու` Նարինե Սարգսյան,Աննա Սողոյան-2-րդ տեղ, էստրադային երգեցողություն անվանակարգ, դասատու` Նարինե ՍարգսյանԶինա Համբարձումյան- 3-րդ տեղ, դաշնամուր անվանակարգ, դասատու` Աշխեն Սմբաթյան,Անի Նադարյան- դիպլոմ մասնակցության համար, դաշնամուր անվանակարգ, դասատու` Արգինե ...
Մանրամասն |
|
16.05.24
Գավառ համայնքը ձեռք է բերել նոր մինի բեռնիչ բազմաֆունկցիոնալ ավտոմեքենա
|
Գավառ համայնքը ձեռք է բերել 16 մլն դրամ արժողությամբ նոր մինի բեռնիչ ավտոմեքենա։ Տեխնիկան ձեռք է բերվել ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի և համայնքների համաֆինանսավորմամբ, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով՝ Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում։ Մեքենան նախատեսված է շինարարական, կանաչապատման և գյուղատնտեսական աշխատանքների համար։ Նույն ծրագրի շրջանակներում Գավառ համայնքը 2023 և 2024 թվականներին ավտոգրեյդեր և բազմաֆունկցիոնալ մեքենաներ է ձեռք բերել։ Այս ծրագրով նախատեսվում է համայնքի ավտոպարկը համալրել ևս 2 միավոր տեխնիկայով։
|
|
15.05.24
«Նվազագույն արտանետումներով էներգետիկ լուծումներ մրցունակ Հայաստանի համար» խորագրով նկարչական մրցույթ երեխաների և երիտասարդների համար
|
2024 թվականի հունիսի 11-ից մինչև 13-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy Week) շրջանակներում Գավառի համայնքապետարանը հայտարարում է «Նվազագույն արտանետումներով էներգետիկ լուծումներ մրցունակ Հայաստանի համար» խորագրով նկարչական մրցույթ: Ջերմոցային գազերի զուտ զրոյական կամ նվազագույն արտանետումներով էներգետիկ լուծումները ենթադրում են էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացում և հանածո վառելիքներից կախվածության նվազեցում՝ այդ թվում նաև վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման, ինչպես նաև էներգաարդյունավետության բարձրացման շնորհիվ, դրանով իսկ բարելավելով երկրի էներգետիկ անվտանգությունը և միաժամանակ նվազեցնելով ածխածնի արտանետումները:Հետևաբար ...
Մանրամասն |
|
13.05.24
Տեղի ունեցավ Գավառ համայնքի ավագանու հերթական նիստը
|
Մայիսի 13-ին՝ Գավառի համայնքապետարանում տեղի ունեցավ Գավառ համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի չորրորդ նիստը։Այն վարեց Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը։Օրակարգի հարցերի հատատումից հետո համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Տիգրան Բրսիկյանը զեկուցեց Գավառ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 13-ի N 282-Ա որոշմամբ հաստատված «Գավառ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային հիմնարկի հաստիքացուցակում փոփոխություն կատարելու, Գավառ համայնքի հաշվեկշիռ գույք մուտքագրելու «Գավառ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային հիմնարկին անհատույց օգտագործման իրավունքով հատկացնելու ...
Մանրամասն |
|
10.05.24
Ծովազարդում գործարկվելու է էլեկտրաշչակ.
խուճապի չմատնվել։
|
Մայիսի 14-ին՝ Գավառ համայնքի Ծովազարդ բնակավայրում, ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը նախատեսում է անցկացնել «Տարածաշրջանին բնորոշ արտակարգ իրավիճակները, կանխարգելումը և քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերը» թեմայով զրույց քննարկում, ինչպես նաև «ազդարարում, տարհանում և պատսպարում թեմայով գործնական վարժանք, որի ընթացքում ժամը 13։00-14։00-ն, փորձարկման նպատակով կմիացվի էլեկտրաշչակ: Բնակիչներին խնդրվում է խուճապի չմատնվել:
|
|
08.05.24
Սարուխանի արվեստի դպրոցի երգչախումբը` «Երգող Հայաստան» մրցույթի մրցանակակիր
|
Սարուխանի արվեստի դպրոցի երգչախումբը մրցանակային տեղ է զբաղեցրել «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական մրցույթում: Մրցույթը կազմակերպել է Երևանի երաժշտական ընկերությունը՝ ԿԳՄՍ նախարարության և Կամերային երաժշտության ազգային կենտրոնի աջակցությամբ: 11-րդ հոբելյանակ մրցույթը նվիրված էր Կոմիտասի ծննդյան 155 և Հայաստանի երաժշտական ընկերության կազմավորման 65-ամյակներին։Երգչախումբն հանդես է եկել Կոմիտասի «Սոնա յար», Ս.Լուսիկյանի «Ազատ Հայաստան», Ռ.Ամիրխանյանի «Ինձ համար դու շող գարուն ու մայր» ստեղծագործություններով։Երգչախումբը Արամ Խաչատրյան համերգային դահլիճում կայացած գալա համերգին պարգևատրվել է 3-րդ կարգի մրցանակով ...
Մանրամասն |
|
07.05.24
Մայիսի 13-ին տեղի կունենա Գավառ համայնքի ավագանու հերթական նիստը
|
Մայիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Գավառի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի չորրորդ նիստը: Մանրամասները տես «Հայտարարություններ» բաժնում։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |