Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ և 66-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների, ՀՀ Կառավարության 18․05․2006 թ․ «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման դրույթներով՝ առաջարկվում է. 1. Համաձայնություն տալ Գավառ քաղաք, Ա․ Ոսկանյան փողոց 1/96 խանութ հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-0294-0180 կադաստրային ծածկագրով 0,00355 հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքը և Հայկ Աշոտի Հովհաննիսյանի կողմից կառուցված 35,50 քմ արտաքին (27 քմ ներքին) մակերեսով խանութը ուղղակի վաճառքի միջոցով օտարելու ինքնակամ կառույցն իրականացրած անձին: 2. Վաճառքի գին սահմանել հողամասի 1 քմ-ի համար 1221,00 (մեկ հազար երկու հարյուր քսանմեկ) ՀՀ դրամ, իսկ խանութի 1 քմ-ի համար 10881 (տաս հազար ութ հարյուր ութսունմեկ) ՀՀ դրամ։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: |