Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ, 18-րդ հոդվածի 1-ին մասի 21) կետի դրույթներով, հիմք ընդունելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի 08․08․2023թ․ գրությունը՝ առաջարկվում է․ 1․ Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-020-0008-0012 կադաստրային ծածկագրով թաղամասից առանձնացվող 0,97037 հա մակերեսով հողամասը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը /ի դեմս՝ ԿԳՄՍ նախարարությանը/՝ «Բերդկունք» պատմամշակութային արգելոցի ստեղծման համար։ 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարկման հաջորդ օրը։ |