Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ և 66-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների, ՀՀ Կառավարության 18․05․2006 թ․ «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման դրույթներով` առաջարկվում է. 1. Համաձայնություն տալ Գավառ համայնքի Կարմիրգյուղ բնակավայրի Ազատության փողոց 31/1 խանութ հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-056-0023-0003 կադաստրային ծածկագրով 0,01084 հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքը և Ռուբիկ Իլյուշի Շհոյանի կողմից կառուցված 64,7 քմ արտաքին (48,7 քմ ներքին) մակերեսով խանութը և զբաղեցրած ու սպասարկման համար հատկացված հողամասը ուղղակի վաճառքի միջոցով օտարելու ինքնակամ կառույցն իրականացրած անձին։ 2. Վաճառքի գին սահմանել հողամասի 1 քմ-ի համար 792 (յոթ հարյուր իննսուներկու) ՀՀ դրամ, խանութի 1 քմ-ի համար 9252 (ինը հազար երկու հարյուր հիսուներկու) ՀՀ դրամ։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: |