Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ և 66-րդ հոդվածների, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների, ՀՀ կառավարության 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման դրույթներով, 1. Համաձայնություն տալ Գավառ համայնքի Զ. Անդրանիկի 1-ին փողոց 30/13 հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-0451-0054 կադաստրային ծածկագրով, 0.00634 հա մակերեսով, արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողատարածքն և «ԲԱՅԱԶԵՏ ԱԳՐՈ» ՍՊԸ-ի կողմից կառուցված 63.4քմ. արտաքին 54.5 քմ ներքին/ մակերեսով անասնաշենքը ուղղակի վաճառքի միջոցով օտարելուն՝ ինքնակամ կառույցն իրականացրած իրավաբանական անձին: 2. Վաճառքի գին սահմանել հողամասի 1քմ-ի համար սահմանել 514.8 /հինգ հարյուր տասնչորս ամբողջ ութ տասնորդական / ՀՀ դրամ, իսկ անասնաշենքի 1քմ-ի համար 1748 /մեկ հազար յոթ հարյուր քառասունութ/ ՀՀ դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: |