Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» ՀՀ օրենքի 18-րդ, «Աշխատանքային օրենսգրքի» 139-րդ, 142-րդ, 155-րդ հոդվածների դրույթներով, հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 01․07․2007 թ․ թիվ 201-Ն որոշման պահանջները, առաջարկվում է․ 1․ Գավառի համայնքապետարանի ենթակայությամբ գործող արտադպրոցական ուսումնական հաստատություններում սահմանել հետևյալ աշխատանքային ռեժիմները։
Իրենց պարտականությունները աշխատանքային օրվա ընթացքում անընդմեջ իրականացնող մանկավարժների և դաստիարակներին /այսուհետ՝ դասավանդող/ սնվելու համար ընդմիջում տրամադրվում է սովորողների, սաների հետ միաժամանակ։ Դասավանդողների ուսումնական պարապմունքների տևողությունը, ինչպես նաև դրանց միջև ընդմիջումները /դասամիջոցները/ նախատեսվում են ուսումնական հաստատության կանոնադրությամբ կամ ներքին կանոնակարգով։
2․ «Գավառի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» ՀՈԱԿ-ում, «Գավառի ուսուցողական կենտրոն» ՀՈԱԿ-ում, «Գավառի քաղաքային գրադարան» ՀՈԱԿ-ում, «Գավառի Հ․ Թալալյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ում, «Գանձակի երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ում և «Գանձակի մշակույթի տուն» ՀՈԱԿ-ում սահմանել 5 օրյա աշխատանքային շաբաթ, հանգստյան օրերը՝ շաբաթ և կիրակի, աշխատողի հանգստանալու և սնվելու համար ընդմիջման ժամը՝ 13։00- 14։00, աշխատաժամանակի սկիզբը սահմանել սկիզբ՝ 09։00 ավարտը՝ 18։00։
3․ «Գավառի Հ․ Խաչատրյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ում և «Նորատուսի արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ում սահմանել 5-օրյա աշխատանքային շաբաթ, հանգստյան օրը՝ երկուշաբթի և երեքշաբթի, աշխատողի հանգստանալու և սնվելու համար ընդմիջման ժամը՝ 13։00- 14։00, աշխատաժամանակի սկիզբը սահմանել սկիզբ՝ 09։00 ավարտը՝ 18։00։
4․ «Գավառի գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ-ում 5-օրյա աշխատանքային շաբաթ հանգստյան օրը՝ կիրակի և երկուշաբթի, աշխատողի հանգստանալու և սնվելու համար ընդմիջման ժամը՝ 13։00- 14։00, աշխատաժամանակի սկիզբը սահմանել սկիզբ՝ 09։00 ավարտը՝ 18։00։
5. «Կարմիրգյուղի արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ում 6-օրյա աշխատանքային շաբաթ հանգստյան օրը՝ կիրակի, աշխատողի հանգստանալու և սնվելու համար ընդմիջման ժամը՝ 13։00- 13։30, աշխատաժամանակի սկիզբը սահմանել երկուշաբթիից- ուրբաթ՝ սկիզբը՝ 11։00 ավարտը՝ 18։00, շաբաթ օրը՝ սկիզբը՝ 10։00 ավարտը՝ 18։00։
6․ «Սարուխանի արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ում 6-օրյա աշխատանքային շաբաթ, հանգստյան օրը՝ կիրակի, աշխատողի հանգստանալու և սնվելու համար ընդմիջման ժամը՝ 14։00- 14։30, աշխատաժամանակի սկիզբը սահմանել երկուշաբթիից- ուրբաթ՝ սկիզբը՝ 11։00 ավարտը՝ 18։00, շաբաթ օրը՝ սկիզբը՝ 10։00 ավարտը՝ 18։00։
7․ «Գ․ Ափրոյանի անվան մարզադպրոց» ՀՈԱԿ-ում 6-օրյա աշխատանքային շաբաթ, հանգստյան օրը՝ երկուշաբթի, աշխատանքի և հանգստի առանձնահատկությունները սահմանել կազմակերպության ներքին կարգապահական կանոնակարգով։
8․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը
|