Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և 23-րդ հոդվածի դրույթներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ և 13-րդ հոդվածի 10-րդ մասի դրույթներով, հիմք ընդունելով Գավառի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ, սոցիալական աշխատողի 01. 11. 2023 թ. հատուկ եզրակացությունը՝ առաջարկվում է․ 1. Գավառ համայնքի 2023 թվականի բյուջեով նախատեսված 10 բաժնի 7 խմբի 1 դասի գործառնական դասակարգման 4729 տնտեսագիտական հոդվածով նախատեսված գումարից 70 000 (յոթանասուն հազար) ՀՀ դրամ դրամական օգնություն տրամադրել Գավառ քաղաքի Սովխոզնիկների փողոց տուն 5 հասցեի բնակիչ՝ Յուրիկ Մինասյանին՝ միայնակ թոշակառու Էմմա Հարությունյանի թաղման /դագաղի/ ծախսերը հոգալու նպատակով: Գումարը վճարել Յուրիկ Մինասյանին: 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրը |