Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և 23-րդ հոդվածի դրույթներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ և 13-րդ հոդվածի 10-րդ մասի դրույթներով, հիմք ընդունելով Գավառ համայնքի աշխատակազմի գլխավոր մասնագետ սոցիալական աշխատողի` հատուկ եզրակացությունը առ 06.02.2023 թ. և Գավառ համայնքի ավագանու 13.01.2023թ. արտահերթ նիստի թիվ 2-Ն որոշման պահանջները` բյուջեով նախատեսված 10 բաժնի 7 խմբի 1 դասի գործառնական դասակարգման 4729 տնտեսագիտական հոդվածով նախատեսված /սոցիալական աջակցության տրամադրման / գումարից, Գավառ համայնքի ավագանին որոշում է 1. Նորատուս բնակավայրի Սևանի փ 13 նրբ տ 13 հասցեի բնակիչ՝ Արամայիս Կարապետյանի որդուն՝ Ավետիս Կարապետյանին տրամադրել 100 000/մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ դրամական օգնություն:ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն Գավառի բաժնի պետի կողմից հաղորդում է տրամադրվել այն մասին , որ հունվարի 21-ին ժամը 20:45-ին Արամայիս Կարապետյանին պատկանող գ.Նորատուս Սևանի փ 13 նրբ 13 -րդ տանը կից գտնվող հացատան ներսում վառարանից հրդեհ է բռնկվել և այրվել է հացատան գույքը և դրան կից անասնագոմում ծխից սատկել մեկ գլուխ հորթ : 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |