Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների դրույթներով՝ առաջարկվում է․ 1. Համաձայնություն տալ Գավառ համայնք, ք. Գավառ Ա․ Ոսկանյան փողոց 1/97 հողամաս հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-0294-0190 կադաստրային ծածկագրով 0,00555 հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության սահմանափակումներ չունեցող հողատարածքն՝ առևտրի և սպասարկման կետ կառուցելու նպատակով, աճուրդային կարգով օտարելուն։ 2. 05-001-0294-0190 կադաստրային ծածկագրով 0,00555 հա մակերեսով հողատարածքի աճուրդով վաճառքի մեկնարկային գինը մեկ քառակուսի մետրի համար սահմանել 1500 (մեկ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: |