Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, ՀՀ հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների դրույթներով` առաջարկվում է. 1. Համաձայնություն տալ Գավառ համայնք, գյուղ Կարմիրգյուղ, Ազատության փողոց 31/2 հողամաս հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-056-0023-0007 կադաստրային ծածկագրով 0,01557 հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, սահմանափակումներ չունեցող հողատարածքը՝ ավտոտնակ և օժանդակ շինություն կառուցելու նպատակով, աճուրդային կարգով օտարելուն։ 2. 05-056-0023-0007 կադաստրային ծածկագրով 0,01557 հա մակերեսով հողատարածքի աճուրդով վաճառքի մեկնարկային գինը մեկ քառակուսի մետրի համար սահմանել 1000 (մեկ հազար) ՀՀ դրամ։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը: |