Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 21) կետով, ՀՀ հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց /մշտական/ օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին» 2010թ. հունվարի 14-ի N16-Ն որոշման դրույթներով 1. ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող, օգտագործման սահմանափակումներ չունեցող 2-րդ կարգի 80հա մակերեսով, 3-րդ կարգի 150հա մակերեսով, 4-րդ կարգի 200հա մակերեսով և 5-րդ կարգի 100հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողերը, 3-րդ կարգի 200հա մակերեսով, 4-րդ կարգի 10հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության խոտհարքները, 4-րդ կարգի 1200հա մակերեսով, 5-րդ կարգի 1500հա մակերեսով, 3-րդ կարգի 100հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրերը, Գավառ համայնքի Նորատուս բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված, համայնքային սեփականություն հանդիսացող, 05-071-0230-0336 կադաստրային ծածկագրով, 9,73484հա մակերեսով, գյուղատնտեսական` նպատակային նշանակության, հնդավոր` գործառնական նշանակության հողամասը, 05-071-0252-0101-35,42804հա գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի վարելահողը, Գավառ համայնքի Ծաղկաշեն բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, 05-046-0111-0058 կադաստրային ծածկագրով, 0.07691հա մակերեսով 4-րդ կարգի վարելահողը, Գավառ համայնքի Սարուխան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, /ծածկագիր`05-078-0464-0001-24.4087հա, 05-078-0520-0003-20.91025հա/ մակերեսով արոտավայրերը գյուղատնտեսական մթերքների արտադրության նպատակով, 2046 թվականը ներառյալ օգտագործման ժամկետով մրցույթով տրամադրելու վարձակալության: 2. Նշված հողատեսքերից 2-րդ կարգի մեկ հեկտար վարելահողի տարեկան վարձավճարը սահմանել 7500 /յոթ հազար հինգ հարյուր/, 3-րդ կարգի մեկ հեկտար վարելահողի տարեկան վարձավճարը` 6200 /վեց հազար երկու հարյուր/, 4-րդ կարգի մեկ հեկտար վարելահողի տարեկան վարձավճարը` 4200 /չորս հազար երկու հարյուր/, 5-րդ կարգի մեկ հեկտար վարելահողի տարեկան վարձավճարը 2000 /երկու հազար/ ՀՀ դրամ, 3-րդ կարգի մեկ հեկտար խոտհարքի տարեկան վարձավճարը` 4000 /չորս հազար/ , 4-րդ կարգի մեկ հեկտար խոտհարքի տարեկան վարձավճարը` 2200 /երկու հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ, 4-րդ կարգի մեկ հեկտար արոտավայրի վարձավճարը` 2500 /երկու հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ, 5-րդ կարգի մեկ հեկտար արոտավայրի վարձավճարը` 1000 /մեկ հազար/ ՀՀ դրամ, 3-րդ կարգի մեկ հեկտար արոտավայրի վարձավճարը՝ 3400 /երեք հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ, 3-րդ կարգի հնդավոր գործառնական նշանակության մեկ հեկտար հողամասի տարեկան վարձավճարը սահմանել 22500 /քսաներկու հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը: |