Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ և 66-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների, ՀՀ Կառավարության 18․05․2006 թ․ «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման դրույթներով՝ առաջարկվում է. 1. Համաձայնություն տալ Գավառ քաղաք, Զոհված Ազատամարտիկների փողոց 2-րդ նրբանցք 5/61 հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-0293-0047 կադաստրային ծածկագրով 0,016202 հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքը և Օվսաննա Գուրգենի Պետրոսյանի կողմից կառուցված 110,6 քմ արտաքին (89,2 քմ ներքին) մակերեսով ավտոտնակը, 17,7 քմ արտաքին (14,4 ներքին) մակերեսով խորդանոցը, 36,2 քմ արտաքին (29,6 քմ ներքին) մակերեսով ամառային խոհանոցը և 12,10 քմ մակերեսով ծածկը ուղղակի վաճառքի միջոցով օտարելու ինքնակամ կառույցն իրականացրած անձին: 2. Վաճառքի գին սահմանել հողամասի 1 քմ-ի համար 1221,00 (մեկ հազար երկու հարյուր քսանմեկ) ՀՀ դրամ, իսկ ավտոտնակի 1 քմ-ի համար 1209 (մեկ հազար երկու հարյուր ինը) ՀՀ դրամ, իսկ խորդանոցի, ամառային խոհանոցի և ծածկի 1քմ-ի համար 2418 (երկու հազար չորս հարյուր տասնութ) ՀՀ դրամ։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: |