Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթներով՝ առաջարկվում է․ 1․ ՀՀ Հեղարքունիքի մարզի Գավառ համայնքի ավագանու 2023 թվականի հունիսի 08-ի «Հայաստանի Հանրապետությանը տարածք տրամադրելու մասին» N110-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝ որոշումը շարադրել նոր խմբագրությամբ․ 08․06․2023 թ․ որոշում N110-Ա «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴՍԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ /ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ N24072023-05-0014, N24072023-05-0021, N24072023-05-0011, N24072023-05-0043, N07082023-05-0065/ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 1․ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-1156-0215 կադաստրային ծածկագրով 0,27252 հա մակերեսով, 05-001-1156-0212 կադաստրային ծածկագրով 0,22229 հա մակերեսով, 05-001-1156-0210 կադաստրային ծածկագրով 0,34866 հա մակերեսով, 05-001-1156-0211 կադաստրային ծածկագրով 0,33323 հա մակերեսով և 05-001-1156-0216 կադաստրային ծածկագրով 0,0164 հա մակերեսով հողամասերը նվիրել Հայաստանի Հանրապետությանը։ 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրվանից։ |