|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338, gavari.hamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 հոկտեմբերի 2024 թվականի N 295-Ա |
ԵՐԿԱՄՅԱ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՄԲ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Կրթության մասին» օրենքի 20-րդ հոդվածի, Գավառ համայնքի «Գավառի գեղարվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության 19-րդ, 26-րդ, 34-րդ կետի ժգ ենթակետի դրույթներով, հիմք ընդունելով ՀՀ ԿԳՄՍ նախարարի 15․07․2024 թվականի թիվ 1289-Ա/2 հրամանով 2024-2025 թթ․ համար հաստատված օրինակելի ուսումնական պլանի 20-րդ կետը, Գավառ համայնքի ավագանին որոշում է․ 1․Ելնելով ՀՀ ԿԳՄՍ նախարարի 15․07․2024 թվականի թիվ 1289-Ա/2 հրամանով հաստատված ուսումնական պլանի 8-րդ աղյուսակի մեջ չընդգրկված 13-16 տարեկան դիմորդների գեղարվեստական կրթության կազմակերպման անհրաժեշտությունից, ուսումնառությունը կազմակերպել երկամյա ծրագրով։ 2․ Հաստատել երկամյա տևողությամբ կրթական ծրագիրը և ուսումնական պլանները՝ համաձայն հավելվածի։ 3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |
Կողմ -20 ԱԴԱՄՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ ԼԱՎՐԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՎԱԼՏԵՐ ԴԱՆՈՅԱՆ ՕՆԻԿ ԴԱՇՏՈՅԱՆ ԳՐԻԳՈՐ ԶԱԽԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ ԶԱՆԳԵԶՈՒՐՅԱՆ ԱՐՏԱԿ ԽԱՆԴԱՆՅԱՆ ՆԱԻՐԱ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԶԱՐՈՒՀԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԱՐԻԱՄ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ՄԻՐԻԲՅԱՆ ԴԱՎԻԹ ՄԻՐԻԲՅԱՆ ՆՈՒՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ ԳՆԵԼ ՊԵՏՈՅԱՆ ԱՆԻ ՊՈՂՈՍՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՍԵՆ ՕՀԱՆՅԱՆ ՕՀԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(15.62 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|