Այսօր: Չորեքշաբթի, 3 Սեպտեմբերի 2025թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 139
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ


Թափուր պաշտոնի համար մրցույթի հայտարարություն

Երաժշտության դաստիարակ

Պաշտոնի անձնագիրը`


ՀԱՅՏԱՐԱՐՈՂԸ`
«ՍԱՐՈՒԽԱՆԻ ԼԱՈՒՐԱ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 1 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ

ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ`
59000 դր.

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ`
ա) բարձրագույն մասնագիտական կրթություն՝ համապատասխան որակավորմամբ՝ բարձրագույն մանկավարժական կրթություն՝ նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակի որակավորման և երաժշտական կրթություն /երաժշտական կամ արվեստի դպրոց/, դպրոցահեն նախակրթարաններում նաև՝ «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին բավարարող անձ, որը տվյալ դպրոցում դասավանդում է «Երաժշտություն» առարկան, բ)Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասին» «Լեզվի մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Լիցենզավորման մասին», «ՀՀ աշխատանքային օրենսգրքի մասին» և ոլորտին վերաբերվող այլ նորմատիվ իրավական ակտերի մասին իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն։

ՄՐՑՈՒՅԹԻ ՕՐԸ, ԺԱՄԸ ԵՎ ՎԱՅՐԸ`
6 Հոկտեմբեր 2025 թ. ժամը 13:00, Սարուխանի Լաուրա Մանուկյանի անվան թիվ 1 մանկապարտեզ

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԱՅՐԸ (ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ)`
հասցե: գ. Նորատուս, Սևանի փ. 13-րդ նրբ. 1,
հեռախոս: 094-301401

Կամ

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԱՅՐԸ (ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ (ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ` ԼԻԱԶՈՐԱԾ ՄԱՐՄՆԻ))`
անվանում: Սարուխանի Լաուրա Մանուկյանի անվան թիվ 1 մանկապարտեզ ՀՈԱԿ,
հասցե: գ. Սարուխան Չարենցի 3,
հեռախոս: 094-301401

ԴԻՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ`
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը` ա) գրավոր դիմում /տրվում է մանկապարտեզի տնօրենի անունով` նշելով այն պաշտոնը, որին հավակնում է դիմողը/ բ) այդ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճեները, գ) ինքնակենսագրություն դ)աշխատանքային ստաժի մասին տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ է)մեկ լուսանկար 3X4 չափսի ը) անձնագրի պատճենը Դիմողը մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր: Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9:00-ից մինչև 13:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից, Նորատուսի թիվ 2 մանկապարտեզ ՀՈԱԿ /գ. Սարուխան Չարենցի 3/։ Մրցույթի անցկացման վայրի, օրվա և ժամի հնարավոր փոփոխությունների մասին կհայտնվի լրացուցիչ` մրցույթից առնվազն մեկ շաբաթ առաջ:

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ`
29 Սեպտեմբեր 2025 թ.

Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
Համայնքապատկեր
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423
info@gavarihamaynqapetaran.am
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner