Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 94
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



«Կանաչ և թվային զարգացում հանուն էներգետիկ անցման» խորագրով նկարչական մրցույթ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Ալվարդ Մանուկյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
21/09/2022
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
30/09/2022
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

2022 թվականի սեպտեմբերի 26-ից մինչև 30-ը անցկացվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy Week) շրջանակներում, ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ներքո, Գավառի համայնքապետարանը հայտարարում է «Կանաչ և թվային զարգացում հանուն էներգետիկ անցման» խորագրով նկարչական մրցույթ:

Էներգետիկ անցումը նշանակում է գլոբալ էներգետիկ բնագավառի անցում հանածո վառելիքների (ներառյալ` նավթը, բնական գազը և ածուխը) վրա հիմնված էներգիայի արտադրության և սպառման համակարգերից, դեպի վերականգնվող էներգիայի աղբյուրներ վրա հիմնված, ածխածնի զրոյական արտանետումներով համակարգի՝ մինչև այս դարի երկրորդ կեսը: Հետևաբար, ակնկալվում է, որ մրցութային աշխատանքները համահունչ կլինեն այս կարգախոսին՝ անդրադառնալով հետևյալ թեմաներից մեկին կամ մի քանիսին. էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործում, էներգախնայողություն, վերականգնվող էներգետիկ ռեսուրսների լայնատարած օգտագործում, կանաչ զարգացում, ինչպես նաև կլիմայի փոփոխության մեղմմում և հարմարվողականություն: Մրցույթի պայմանները.

- Մրցույթին կարող են մասնակցել Գավառ համայնքի բնակիչները (մասնակիցների նախընտրելի խումբ՝ երեխաներ և երիտասարդներ, արվեստի և նկարչական դպրոցների սաներ):

- Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել ոչ ավելի, քան երկու աշխատանք:

- Աշխատանքները կարող են կատարվել ցանկացած նյութի վրա (կտավ, ստվարաթուղթ, նկարչական թուղթ և այլն) և նկարչական ցանկացած տեխնիկայով (յուղաներկ, ջրաներկ, թանաք, գունավոր մատիտներ և այլն):

- Մրցույթին մասնակցելու համար տեսանյութը կամ տեսանյութի ներբեռնման հղումը անհրաժեշտ է ուղարկել sarhakob@inbox.ru կամ manukyan98@list.ru էլեկտրոնային հասցեին մինչև ս.թ. սեպտեմբերի 30-ը, նշելով հեղինակի անունը, ազգանունը, տարիքը, բնակավայրը, ինչպես նաև կոնտակտային տվյալները:

- Մրցույթին ընդունվում են նաև թվային տեխնոլոգիաներով ստեղծված աշխատանքներ` համակարգչային գրաֆիկա, կոլաժ, պաստառ և այլն: Նման աշխատանքները պետք է ուղարկել վերոհիշյալ էլեկտրոնային հասցեներից մեկին մինչև նշված վերջնաժամկետը և ներկայացվեն .jpg ձևաչափով:

Աշխատանքը ներկայացնելիս պետք է նշել հեղինակի անունը, ազգանունը, տարիքը, համայնքը, կոնտակտային տվյալները, ինչպես նաև դպրոցի կամ ուսումնական հաստատության անունը:

- Ցանկալի է, որպեսզի նկարները տեղադրված լինի սոցիալական հարթակներում / ցանցերում (Facebook, Instagram և այլն), քանի որ աշխատանքների գնահատման ընթացքում հաշվի է առնվելու նաև նկարների այցելության և գնահատման հասանելի վիճակագրությունը: Նկարը սոցիալական հարթակներում / ցանցերում տեղադրման դեպքում համապատասխան հղումները անհրաժեշտ է ուղարկել վերոհիշյալ էլեկտրոնային հասցեներին:

- Ներկայացնելով նկարը՝ մրցույթի մասնակիցը համաձայնում է մրցույթին ներկայացված աշխատանքի հրապարակային ցուցադրությանը, ինչպես նաև դրա ոչ առևտրային օգտագործմանը՝ էներգախնայողության, էներգաարդյունավետության, վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման և կանաչ զարգացման խթանման նպատակով:

Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner