Գավառի համայնքապետարանը հիշեցնում է, որ «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ 2022 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում, շրջիկ առևտրի կետերում արգելվում է մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների իրացումը։
Օրենքի կիրառման նկատմամբ վերահսկողությունը դրված է տեղական ինքնակառավարման մարմինների վրա և Գավառի համայնքապետարանը իրականացվող շրջայցերի ընթացքում հայտնաբերած խախտումների դեպքում կիրառելու է համապատասխան տույժեր։։