Մարտի 25-ին, ժամը 20:30-21:30-ը Գավառ համայնքը միանում է «Երկրի ժամը» համաշխարհային բնապահպանական շարժմանը: Շարժման շրջանակներում մեկ ժամով անջատվելու է Գավառ համայնքի հիմնական փողոցների լուսավորությունը։ Բնակիչներին խնդրում ենք անջատել նաև շենքերի արտաքին լուսավորությունները: Շարժաման նպատակն է` կլիմայական ճգնաժամով պայմանավորված, մոլորակի պահպանության համար գտնել լուծումներ եւ միջոցներ ձեռնարկել։