24.12.24
Դեկտեմբերի 25-ին վառվելու են Գավառի գլխավոր տոնածառի լույսերը
|
Գավառի համայնքապետարանը դեկտեմբերի 25֊ին՝ ժամը 18։00֊ին, բոլորին սիրով հրավիրում է Կենտրոնական հրապարակ՝ գլխավոր տոնածառի լույսերը վառվելու միջոցառմանը։ Սպասվում են համերգային ծրագիր և անակնկալներ։
|
|
23.12.24
Գավառի Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցի մրցութային հաջողությունները
|
Դհոլահարների համույթ, ղեկավար՝ Յուրիկ Բուդաղյան« INSPIRATION» միջազգային մրցույթ-փառատոն /Եգիպտոս/«Գրան Պրի» մրցանակ1․ Ալեն Ղարիբյան 2․ Հրանտ Գալոյան 3․ Գոռ Վարդանյան 4․ Վազգեն Մնեյան 5․ Մայիս Գալստյան 6․ Ալեն Հակոբյան 7․ Ռուդիկ Խաչատրյան 8․ Ռաֆայել Թադևոսյան 9․ Աշոտ Հակոբյան 10․Համլետ Հայրապետյան 11․ Մարկ Հաֆտոյան 12․ Ռաֆֆի Սենոքյան 13․ Օթելլո Առաքելյան 14․ Հրանտ Պարոնյան 15․ Գագիկ Գասպարյան«INSPIRATION» միջազգային մրցույթ-փառատոն /առցանց/ ԴուդուկահարներԴասատու՝ Կարեն Սիրականյան1․ Արմե Օհանյան / Գրան Պրի /2․ Հովհաննես Ասլիկյան /1-ին մրցանակ /3․ Ալեն Հակոբյան ...
Մանրամասն |
|
11.12.24
2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք Գավառը փոխանցիկ բանալին հանձնեց 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք Ապարանին
|
Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ ՀՀ 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք Գավառի միջոցառումների ամփոփումը և փոխանցիկ բանալու հանդիսավոր հանձնումը 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք Ապարանին։Միջոցառումը մեկնարկեց Գավառի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Նշան քահանա Սարգսյանի օրհնության խոսքով, հակիրճ ներկայացվեց Գավառի՝ 2024 թվականին իրականացված երիտասարդական ծրագրերն ու միջոցառումները,ելույթներով հանդես եկան ՀՀ կրության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը․ նրանք իրենց խոսքում ընդգծեցին, որ Գավառը պատվով կրեց երիտասարդական մայրաքաղաքի տիտղոսը և նշաձող սահմանեց միջացառումների ...
Մանրամասն |
|
10.12.24
Տեղի ունեցավ Գավառ համայնքի ավագանու հերթական նիստը
|
Դեկտեմբերի 10-ին՝ Գավառի համայնքապետարանում տեղի ունեցավ Գավառ համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի չորրորդ նիստը։Այն վարեց Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը։Օրակարգի հարցերի հաստատումից հետո Գավառ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 13-ի N 282-Ա որոշմամբ հաստատված «Գավառ համայնքի կոմունալ սպասարկում եւ բարեկարգում» համայնքային հիմնարկի հաստիքացուցակում , Գավառ համայնքի 2024 թվականի բյուջեում, Գավառ համայնքի 2025 -2027 թվականնների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» Գավառ համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 10-ի N 195-Ա որոշմամբ հաստատված հավելված 3-ում փոփոխություններ կատարելու, Գավառ համայնքում 2025 թվականի համար տեղական ...
Մանրամասն |
|
07.12.24
Հարգանքի տուրք՝ Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին
|
Սպիտակի երկրաշարժի 36-րդ տարելիցի առթիվ Գավառ քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում տեղադրված հուշքարին կատարվեց ծաղկեդրում, որին մասնակցեցին մարզային և համայնքային իշխանությունների, Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի համայնքապետրանի, համայնքի կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ։ Եկեղեցում կատարվեց հոգեհանգստի կարգ՝ ի հիշատակ զոհերի և մոմավառություն։ Գավառի պետական դրամատիկական թատրոնում էլ տեղի ունեցավ Մերուժան Ադամյանի «Սպիտակ. ողբերգությունը չպետք է կրկնվի» ֆիլմի ցուցադրություն։
|
|
04.12.24
Գուրգեն Մարտիրոսյանն աշխատանքային քննարկում անցկացրեց ՀՈԱԿ-ների տնօրենների հետ
|
Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը խորհրդակցություն անցկացրեց համայնքապետարանի ենթակա կազմակերպությունների՝ նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունների տնօրենների հետ։ Տնօրենները ներկայացրին իրենց կազմակերպություններում տարվա ընթացքում կատարված և ընթացիկ աշխատանքները՝ հաստատությունների շենքային պայմաններից մինչև կրթամշակութային և մարզական գործընթացի կազմակերպումը։ Քննարկվեցին աշխատանքների իրականացման ընթացքում ի հայտ եկած խնդիրները, համայնքի ղեկավարը ոլորտային պատասխանատուներին հանձնարարեց զբաղվել այդ հարցերով և դրանց սեղմ ժամկետներում լուծում տալ։ Քննարկվեցին նաև հաջորդ աշխատանքային տարվա անելիքները։
|
|
04.12.24
Տեղի կունենա Գավառ համայնքի ավագանու հերթական նիստը
|
Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին տեղի կունենա Գավառ համայնքի ավագանու հերթական նիստը։ Մանրամասները՝ «Հայտարարություններ» բաժնում։
|
|
29.11.24
Գավառ համայնքում կառուցվել և արդիականացվել է լուսանվորության ցանց
|
Գավառ քաղաքի Ազատության, Զորավար Անդրանիկի և Գրիգոր Նարեկացի փողոցներում արդիականացվել է արտաքին լուսավորության ցանցը։Պողպատյա լուսասյուները փոխարինվել են ցինկապատ լուսասյուներով, տեղադրվել են էներգախնայող լեդ լուսատուներ։Արտաքին լուսավորության ցանցի արդիականացմամբ ավարտվում է Գավառի 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Գավառ քաղաքում և 11 բնակավայրերում արտաքին լուսավորության ցանցի կառուցման և արդիականացման ծրագիրը, որի արժեքը կազմել է 310 մլն 200 հազար ՀՀ դրամ։ Գումարի 60 տոկոսը տրամադրել է պետությունը, 40-ը՝ համայնքը։Ծրագրի շրջանակներում տեղադրվել են շուրջ 1500 լուսատուներ, որոնցից 486-ը Գավառ քաղաքում, մնացածը՝ գյուղական բնակավայրերում։ Այս ծրագրով գրեթե լուծվում է Գավառ ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |