Այսօր: Չորեքշաբթի, 2 Հուլիսի 2025թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
26.06.25 Հաշվետու համերգ՝ Գավառի Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցում

Գավառի Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցում կայացավ ուսումնական տարվա ամփոփիչ՝ հաշվետու համերգը։ Դպրոցի տարբեր բաժինների սաներն հանդես եկան իրենց գեղեցիկ կատարումներով՝ ստեղծելով մշակութային բարձր արժեքներով լի երաժշտական երեկո։ Համերգն ամփոփվեց դպրոցի տնօրեն Արփինե Զարգարյանի բարեմաղթանքներով, ինչպես նաև՝ աշխատասիրությամբ և նվիրումով աչքի ընկած աշակերտների և ուսուցիչների պարգևատրմամբ։

25.06.25 Գավառում մեկնարկեց ամառային առաջին զորակոչը

Գավառում մեկնարկել է 2025 թվականի ամառային առաջին զորակոչը։ Մաղթում ենք խաղաղ ծառայություն և բարի վերադարձ մեր զորակոչիկներին։

24.06.25 Պարային գեղեցիկ երեկո Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցում

Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցում կայացավ պարուսույցներ Հովհաննես Հասասյանի և Երջանիկ Խաչատրյանի սաների հաշվետու համերգը։
Երեկոյի ընթացքում սաները փայլեցին իրենց կատարումներով, ներկայացնելով տարբեր ժանրերի պարային համարներ։
Յուրաքանչյուր ելույթ հագեցած էր ստեղծագործական էներգիայով ու տարանջատելի ոճով։

23.06.25 Աշխատանքային խորհրդակցություն՝ նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունների տնօրեննների հետ

Տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն՝ Գավառ համայնքի նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունների տնօրենների և հաշվապահների հետ։
Խորհրդակցությունը վարեցին Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը և համայնքի ղեկավարի տեղակալ Գրիգոր Բոշյանը։
Խորհրդակցությանը մասնակցեցին նաև համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի աշխատակիցներ։
Քննարկվեցին ընթացիկ աշխատանքային հարցեր, տրվեցին հանձնարարականներ։

20.06.25 Գուրգեն Մարտիրոսյանը մասնակցել է Գավառի գեղարվեստի դպրոցի հաշվետու ցուցահանդեսին
Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանի և համայնքապետարանի աշխատակիցների հետ մասնակցեց Գավառի գեղարվեստի դպրոցի հաշվետու միջոցառմանը։ Համայնքի ղեկավարը դպրոցի տնօրեն Հասմիկ Թամամավեյանի ուղեկցությամբ  նախ շրջայց կատարեց դպրոցում, ծանոթացավ սաների ուսումնառության ընթացքին։Դպրոցը վերջերս ձեռք է բերել նոր գեղարվեստական տպագրության մամլիչ, որի շնորհիվ դպրոցում կբացվի Օֆորտի բաժին։ Դպրոցի սաները Գուրգեն Մարտիրոսյանին ներկայացրին սարքի գործարկումը։Այնուհետև համայնքի ղեկավարը մասնակցեց հայ մեծանուն  ծովանկարիչ Այվազովսկուն նվիրված ներկայացմանը։Գուրգեն Մարտիրոսյանը ծանոթացավ նաև ցուցահանդեսով ներկայացված դպրոցի՝ գեղանկարչության, ձեռարվեստի և խեցեգործության ... Մանրամասն
11.06.25 ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում իրականացված միջոցառումներն ամփոփվել են պարգևատրումներով
ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Գավառ համայնքում կազմակերպված՝ «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» կարգախոսի ներքո անցկացված մրցույթների հաղթողները Գավառի համայնքապետարանի կողմից պարգևատրվել են հավաստագրերով և հուշանվերներով։Պարգևատրվել են նկարչական, լուսանկարչական, տեսանյութերի, հոդվածների/էսսեների/, ձեռագործական աշխատանքների մրցույթներում՝ համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում ամենաշատ հավանումների և ժյուրիի անձնակազմի համակրանքին արժանանացած աշխատանքների հեղինակները և բանավեճի /Գավառի համար 2միջն դպրոց/, ինտելեկտուալ խաղի/Գավառի համար 2միջն դպրոց/,  թեմատիկ դասընթացի/Կարմիրգյուղի համար 2 միջն․ դպրոց/ թիմերը։Խրախուսվել են նաև բանավեճի խմբավարները։Մրցանակները հանձնել ... Մանրամասն
10.06.25 Մեկնարկել է Գավառ քաղաքի Միքայելյան փողոցի հիմնանորոգումը

Գավառի 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանականերում հիմնանորոգվում են Գավառ քաղաքի Միքայելյան փողոցը և փողոցի վրա գտնվող 16, 18, 20 բազմաբնակարան բնակելի շենքերի բակերը։

Հիմնանորոգումը մեկնարկել է ներքին ջրահեռացման համակարգի կառուցմամբ։

Հիմնանորոգվելու է 1․5 կմ երկարությամբ փողոցը, կառուցվելու են մայթեր։

Ծրագրի արժեքը կազմում է 435 մլն դրամ։

Գումարն համամասնորեն տրամադրվելու է պետական և համայնի բյուջեներից։

Աշխատանքներն իրականացնում է Գավառի «ՃՇՇ» ԲԲԸ-ն։

09.06.25 Տեղի ունեցավ Գավառ համայնքի ավագանու հերթական նիստը

Հունիսի 9-ին տեղի ունեցավ Գավառ համայնքի ավագանու  ութերորդ նստաշրջանի հինգերորդ նիստը։

Այն վարեց Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը։

Օրակարգի հարցերը /տես՝ https://gavarihamaynqapetaran.am/Pages/DocFlow/?a=v&g=42d74ade-2472-4a53-920a-85e7e76d5d69 հղմամբ/ զեկուցեցին  համայնքապետարանի համապատասխան ոլորտային պատասխանատուները։

Հարցերն հաստատվեցին քվեարկությամբ։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
Համայնքապատկեր
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423
info@gavarihamaynqapetaran.am
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner