Գավառի համայնքապետարանը տեղեկացնում է, որ հուլիսի 18-ին՝ ժամը 11։00-ին տեղի կունենա հանրային լսում՝ Գավառ համայնքի Նորատուս բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0,08 հա մակերեսով հողատարածքում անասնագերեզմանոցի կառուցման վերաբերյալ։
Հանրային լսումը տեղի կունենա Գավառի համայնքապետարանի նիստերի դահլիճում։
Հասցե՝ ք․ Գավառ, Գրիգոր Լուսավորչի 12։