Այսօր: Երեքշաբթի, 1 Ապրիլի 2025թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 229
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
31.03.25 Գավառի համայնքապետարանը կանանց միամսյակը շնորհավորեց տոնական համերգով
Գավառի համայնքապետարանի նախաձեռնությամբ, Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցում, կանանց միամսյակի առիթով  կազմակերպվել էր տոնական համերգ։Համերգին ներկա էին Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, տեղակալներ՝ Գրիգոր Բոշյանը, Մուրադ Մովսիսյանը, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարինե Մանուկյանը, համայնքապետարանի և  համայնքի կրթամշակութային հաստատությունների աշխատակից կանայք և աղջիկներ։Միջոցառմանը հանդես եկան Գավառ համայնքի արտադպրոցական հաստատությունների վոկալի, պարարվեստի, ժողգործիքների և ազգային նվագարանների բաժինների խմբներն ու անհատ կատարողները։Միջոցառմանը մասնակից կանանց և աղջիկներին ուղղվեցին շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ։ Գավառ ... Մանրամասն
31.03.25 Հերթական շրջայցն է իրականացվել առևտրի վայրերում՝ մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճառքի արգելքի նպատակով
Գավառ համայնքի ղեկավարի կարգադրությամբ ձևավավորված` մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճառքի արգելքն իրականացնող հանձնաժողովը հերթական շրջայցն իրականացրեց Գավառ համայնքի առևտրի վայրերում։ Հանձնաժողովի ներկայացուցիչները ծանոթացան պոլիէթիլենային տոպրակների կիրառման կարգի պահպանությանը, համապատասխան սարքի միջոցով ստուգեցին դրանք և ևս մեկ անգամ տեղեկացրին, որ կարգը չպահպանելու դեպքում կիրառվելու են օրենքով սահմանված տույժեր ու տուգանքներ: Հիշեցնենք, որ «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ 2022 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում, շրջիկ առևտրի կետերում արգելվում է մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների ... Մանրամասն
29.03.25 Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը մասնակցել է կանանց միամսյակին նվիրված ցուցահանդես-ներկայացումներին
Գավառի համայնքապետարանի նախաձեռնությամբ,Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցում, կազմակերպվել էր կանանց միամսյակին նվիրված միջոցառում, որին մասնակցեց Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը:Համայնքի ղեկավարը առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանի, տեղակալներ՝ Գրիգոր Բոշյանի, Մուրադ Մովսիսյանի և համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ ծանոթացավ Գավառի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի «Լուսանկարչական» խմբակի սաների աշխատանքներին, որոնք ներկայացրին լուսանկարների հեղինակները:Գուրգեն Մարտիրոսյանը դիտեց նաև նույն կենտրոնի «Ստվերների թատրոն» նորաբաց խմբակի սաների ստվերախաղը: Ձեռքի աշխատանքների ցուցադրությամբ միջոցառմանը ներկայացել էին Գավառի ... Մանրամասն
28.03.25 Միջինքի ավանդական արարողություն՝ Գավառի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում
Գավառի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում տեղի ունեցավ Միջինքի ավանդական արարողություն՝ «Արար» հայ ազգային կենտրոնի «Ստվերների թատրոն» խմբակի սաների մասնակցությամբ։Երեխաները համառոտ ներկայացրին Միջինքի նշանակությունն ու պատմեցին արարողության մասին, հանդես եկան ազգային երգ ու պարով:«Ստվերների թատրոն» խմբակը, խմբակավար Վարդուհի Սարգսյանի հետ ներկայացավ նաև ստվերախաղով՝ բեմադրված «Աղվեսն ու ագռավը» հայկական առակի հիման վրա:Միջոցառմանը ներկա էին Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, «Արար» հայ ազգային արվեստի կենտրոնի հիմնադիր-ղեկավար Արսեն Գրիգորյանը (Մրո), Գավառի համայնքապետարանի և Մանկապատանեկան ստեղծագործական ... Մանրամասն
25.03.25 Հանրային քննարկում՝ Գավառ քաղաքում N5 դպրոցի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ
Գավառի համայնքապետարանում տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Գավառ քաղաքում N5 դպրոցի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում։Նախատեսվում է «Մինչև 2026թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոց» ծրագրի շրջանակներում իրականացնել Գավառ քաղաքի N5 դպրոցի կառուցումը։Ծրագրի պատվիրատուն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն է (#ՀՏԶՀ), նախագծող կազմակերպությունը՝ «#ՀԱԼԴԻ_ՔՈՆՍԱԼԹ» ՍՊԸ-ն, կապալառուն՝ «#ՖՏԴՇԻՆ» ՍՊԸ-ն։Հանրային լսմանը մասնակցում էին վերոնշյալ կազմակերպությունների, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, Գավառի համայնքապետարանի, ՀԿ-ների, Գավառ համայնքի կրթական հաստատությունների ... Մանրամասն
10.03.25 Տեղի ունեցավ Գավառ համայնքի ավագանու նիստ
Մարտի 10-ին,  Գավառի համայնքապետարանում տեղի ունեցավ համայնքի ավագանու ութերորդ նստաշրջանի երկրորդ նիստը։Այն վարեց Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը։Օրակարգի հարցերի հաստատումից հետո համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Տիգրան Բրսիկյանը ներկայացրեց Գավառ համայնքի 2024 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 346-Ա  որոշման հավելվածով հաստատված «Սարուխանի՝ Լաուրա Մանուկյանի անվան թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի հաստիքացուցակը նոր խմբագրությամբ հաստատելու, ավագանու 2025 թվականի հունվարի 17-ի N 2-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու, գույքահարկի գծով ... Մանրամասն
05.03.25 «Հազարագանձ մեր մայրենին» խորագիրը կրող միջոցառում՝ Գավառի համայնքային գրադարանում
Գավառի համայնքային գրադարանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր «Հազարագանձ մեր մայրենին» խորագրով միջոցառում։
Այն ներկայացրին գրադարանի աշխատակիցները, Գավառի համար 1, համար 4 հիմնական, Գանձակի համար 1, Կարմիրգյուղի համար 1 միջնակարգ դպրոցների աշակերտները, Գավառի գեղարվեստի և Նորատուսի արվեստի դպրոցների սաները։
Գեղարվեստականորեն ներկայացվեց հայ գրերի պատմությունը՝ ստեղծումից մինչև մեր օրեր։
Միջոցառմանը մասնակցում էին Գավառի համայնքապետարանի, Գավառ համայնքի կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, ընթերցողներ։
04.03.25 Իրազեկում․ Ինչպե՞ս օգտվել կրթության և առողջապահության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցումից
Հարգելի քաղաքացիներ,Եկամտային հարկ և եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու դեպքում ՀՀ Կառավարությունը առողջապահության և/կամ կրթության համար կատարված անկանխիկ ծախսերի մինչև 100 հազար դրամ փոխհատուցման հնարավորություն է տալիս։Սոցիալական կրեդիտի համակարգից կարելի է օգտվել ֆինանսական գործարքներն անկանխիկ իրականացնելու դեպքում։ Սոցիալական կրեդիտի համակարգից օգտվում են եկամտային հարկ վճարողները, ովքեր լրացրել են իրենց հայտարարագիրը։Պետության այս քաղաքականությունը ներդրում է՝ ուղղված մարդկային կապիտալի զարգացմանը (ավելի առողջ քաղաքացի, կրթության կարևորում)։Հաշվետու տարվա ընթացքում քաղաքացին կարող է ետ ստանալ մինչև 100 հազար դրամ/ոչ ավել քան 100 հազար դրամ։Սոցիալական ծախսի փոխհատուցումից ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
Համայնքապատկեր
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner