03.12.24
Գուրգեն Մարտիրոսյանն աշխատանքային քննարկում անցկացրեց ՀՈԱԿ-ների տնօրենների հետ
|
Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը խորհրդակցություն անցկացրեց համայնքապետարանի ենթակա կազմակերպությունների՝ նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունների տնօրենների հետ։ Տնօրենները ներկայացրին իրենց կազմակերպություններում տարվա ընթացքում կատարված և ընթացիկ աշխատանքները՝ հաստատությունների շենքային պայմաններից մինչև կրթամշակութային և մարզական գործընթացի կազմակերպումը։ Քննարկվեցին աշխատանքների իրականացման ընթացքում ի հայտ եկած խնդիրները, համայնքի ղեկավարը ոլորտային պատասխանատուներին հանձնարարեց զբաղվել այդ հարցերով և դրանց սեղմ ժամկետներում լուծում տալ։ Քննարկվեցին նաև հաջորդ աշխատանքային տարվա անելիքները։
|
|
26.11.24
Գավառի գեղարվեստի դպրոցի սաները՝ «Գլոբալ արվեստ» նկարչության մրցույթ-փառատոնի մրցանակակիրներ
|
Նախորդ շաբաթ, Գավառի գեղարվեստի դպրոցի սաները մասնակցել են «Գլոբալ արվեստ» հանրապետական մրցույթ-փառատոնին և մրցանակային տեղեր գրավել։Արփի Պիպոյանը գրավել է առաջին հորիզոնականը և «Լավագույն ստեղծագործություն» անվանակարգում արժանացել Հատուկ մրցանակի։Առաջին տեղի մրցանակին է արժանացել նաև Լիլիյա Ղարիբյանը,Վարազդատ Սահակյանը, Միլենա Ղազանչյանը, Սամվել Խաչատրյանը, Անուշ Մուխսյանը և Նելլի Խլոյանը գրավել են 3-րդ հորիզոնական,Արինա Պիպոյանն էլ դարձել է դիպլոմակիր։Մրցույթին մասնակցել են տարբեր տարիքի մասնակիցներ՝ երեխաներից մինչև երիտասարդ նկարիչներ։ Նրանք ներկայացրել են իրենց աշխատանքները տարբեր ժանրերում՝ բնական տեսարաններ, պորտրետներ, աբստրակցիաներ և այլ տեսակի ...
Մանրամասն |
|
22.11.24
«Կանաչ և կայուն զարգացում» խորագրով ինտելեկտուալ մարզային խաղում հաղթող է ճանաչվել Գավառի ավագ դպրոցի թիմը
|
Գավառում, ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում, նախորդ շաբաթ անցկացվել է «Կանաչ և կայուն զարգացում» խորագրով ինտելեկտուալ խաղ, որը կազմակերպվել էր«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից՝ Գավառի, Սևանի և Մարտունու համայնքապետարանների հետ համատեղ։Միջոցառմանը մասնակցել են մարզի դպրոցներն ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները ներկայացնող 10-ը թիմեր՝ (50 աշակերտ):Սևան համայնքի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոց, Լճաշեն բնակավայրի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոց, Դդմաշեն բնակավայրի միջնակարգ դպրոց, Գավառի ավագ դպրոց, Գավառի պետական բժշկական քոլեջ, Գավառ համայնքի Պ.Ղանդիլյանի անվան N2 միջնակարգ դպրոց, Գավառի երիտասարդների տուն, Մարտունու ...
Մանրամասն |
|
21.11.24
Կառուցվում է Գավառի կենտրոնական հրապարակի շատրվանային համակարգը
|
Գավառի կենտրոնական հրապարակում այս օրերին ակտիվ շինարական աշխատանքներ են ընթանում։ Կառուցվում է հրապարակի շատրվանային համակարգը։ Աշխատանքները մեկնարկել են նոյեմբերի սկզբից։ Այժմ ընթանում են ջրավազանի քանդման աշխատանքները։ Դրանք իրականացնում է «ԲԻԴԵՔ» ՍՊԸ-ն։Շատրվանային համակարգը կառուցվում է Գավառի 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, որի արժեքը կազմում է 278 մլն 235 հազար ՀՀ դրամ։ Ծրագրի 55 տոկոսն հատկացվում է Գավառ համայնքի, 45 տոկոսը՝ պետական բյուջեներից։Շինարարական նախագծով նախատեսված է կառուցել երգող, պարող դինամիկ լուսավորությամբ շատրվանային համակարգ՝ համապատասխան խողովակաշարքերով, լուսավորությամբ, պոմպերով, ջրաշիթերով և ընդհանուր կառավարման համակարգով։Աշխատանքները ...
Մանրամասն |
|
20.11.24
Բերդկունք բնակավայրում կառուցվող մանկապարտեզի շենքի կառուցման շինարարական ընթացքի մասին
|
Բերդկունք և Հայրավանք բնակավայրերի համար կառուցվող մանկապարտեզի շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են։ Աշխատանքները մեկնարկել 2023-ի նոյեմբերին։ Այժմ կատարվում են ներքին հադարման աշխատանքներ։ Կապալառուն «Քյավառ Սերվիս» ՍՊԸ-ն է։ Կապառալու կազմակերպության ֆինանսատնտեսագիտական հարցերով պատասխանատու Գագիկ Ասատրյանի տեղեկացմամբ աշխատանքների 65 տոկոսն արդեն կատարված է, գարնանից նախատեսվում է կատարել շենքի երեսպատման, խաղահրապարակի կառուցման, բակի բարեկարգման և ցանկապատի կառուցման աշխատանքները։ Ժամանակակից և անհրաժեշտ բոլոր պայմաններով ու միջոցներով հագեցած եռահարկ մանկապարտեզը նախատեսված է 90 երեխայի համար։ Բերդկունք և Հայրավանք բնակավայրերի համար մանկապարտեզի կառուցումը ...
Մանրամասն |
|
19.11.24
Աշխատաժողով՝ «Հայաստանում կանաչ վերականգնման խթանում․ անտառային ենթակառուցվածքների զարգացում և կայուն աշխատատեղերի ստեղծում գյուղական համայնքների համար» ծրագրի շրջանակներում
|
Գավառի համայնքապետարանի ներկայացուցիչների, Գավառ համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարների, բնապահպանական ՀԿ-ների մասնակցությամբ, Գավառում տեղի ունեցավ աշխատաժողով՝ «Հայաստանում կանաչ վերականգնման խթանում․ անտառային ենթակառուցվածքների զարգացում և կայուն աշխատատեղերի ստեղծում գյուղական համայնքների համար» ծրագրի շրջանակներում։Ծրագրի ներկայացուցիչները անդրադարձել են ծրագրի նպատակներին , իրականացման ժամկետներին, ծրագրում ընդգրկվող շահառուների հետագա գործողություններին։Ծրագիրն իրենից ենթադրում է ազգային անտառային ենթակառուցվածքների զարգացման և անտառածածկ տարածքների ընդլայնման, կլիմայի նկատմամբ հարմարվողական անտառկառավարման, ագրոանտառային պրակտիկաների և ոչ փայտանյութային անտառային արտադրանքի ...
Մանրամասն |
|
18.11.24
Գավառի համայնքապետարանի կողմից Գանձակի մշակույթի տանը տրամադրված հատկացումների մասին
|
Գավառի համայնքապետարանը Գանձակի մշակույթի տանը 1մլն 70 հազար հազար ՀՀ դրամի կապիտալ դրամաշնորհ է հատկացրել։ Հատկացումն իրականացվել է 2024 թվականի Գավառ համայնքի բյուջեի միջոցներից։ Դրամաշնորհով ձեռք են բերվել կավի թրծման վառարան, բրուտագործական և գորգագործական հաստոցներ։ Վերջիններիս կիրառությունը հատկապես անհրաժեշտ էր՝ «Կավագործություն» և «Դեկորատիվ ու կիրառական արվեստ» խմբակների գործունեությունը կազմակերպելու համար։ Կրթական հաստատությանը նաև 2024-ին հատկացվել է 390 հազար ՀՀ դրամի ընթացիկ դրամշնորհ, որով ձեռք է բերվել վերոնշյալ խմբակների գործունեության համար անհրաժեշտ պարագաներ։Գանձակի մշակույթի տանը 2023-ին ևս տրվել էր կապիտալ դրամաշնորհ, ձեռք է բերվել դյուրակիր ...
Մանրամասն |
|
16.11.24
Գորգի կտրման արարողություն՝ Գավառի գեղարվեստի դպրոցում
|
Գավառի գեղարվեստի դպրոցում «Տորքի որդեգրում» ծրագիրն ամփոփվեց գորգի կտրման հանդիսավոր արարողությամբ: Այն իրականացվել է «Ժողովրդական Արվեստի Հանգույց» հիմնադրամի կողմից՝ Գավառի գեղարվեստի դպրոցի նախաձեռնությամբ և Գավառի համայնքապետարանի աջակցությամբ:Ծրագրի շրջանակներում Գավառ համայնքում գործող մշակույթի տների ու արվեստի դպրոցների կերպարվեստի ուսուցիչներ, սաներ ու գորգագործությամբ հետաքրքրվածներ ստացել են հայկական ավանդական գորգագործության մասին տեսական և գործնական գիտելիքներ: Անվճար դասընթացները տևել են 4 ամիս: Դասընթացավար Լիլիթ Պերոկլյանը մասնակիցներին սովորեցրել է գորգագործության տեխնիկան, միասին ուսումնասիրել են հայկական ու հատկապես ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |