Այսօր: Չորեքշաբթի, 14 Մայիսի 2025թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 346
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
11.05.25 Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի սաներ՝ Ծառուկ, Նարեկ, Ալեն Սաքեյանների համերգին
Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի տնօրենության, աշխատակազմի, դպրոցի ուսուցչուհի Մարգարիտա Գոզեյանի և Սաքեյանների ընտանիքի համատեղ ջանքերով տեղի ունեցավ Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի սաներ՝ Ծառուկ, Նարեկ, Ալեն Սաքեյանների համերգը:Ծառուկն ու Ալենը սովորում եմ դպրոցի դաշնամուրային, իսկ Ալենը շվիի բաժիններում: Սաքեյանները Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասի բնակիչներ են։Շնորհալի եղբայրները համերգի ընթացքում հանդես եկան անհատական և համատեղ կատարումներով, ինչպես նաև դպրոցի ժողգործիքների և ազգային նվագարանների համույթի ու երգեցողության բաժնի սաների հետ:Համերգն ուղեկցվեց Սաքեյան եղբայրներին ուղղված բարեմաղթանքներով և շնորհավորանքներով:Համերգին ներկա էին Գեղարքունիքի մարզպետարանի, ... Մանրամասն
10.05.25 Հայրենական մեծ պատերազմի 80-ամյակին
Գավառում Մեծ Հայրենականի 80-ամյակը նշանավորվեց պատերազմի զոհերի հիշատակն հավերժացնող հուշարձանին ծաղիկների խոնարհմամբ և Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում մոմավառությամբ:
Արարողություններին մասնակցեցին մարզային ու համայնքային իշխանությունների, Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի, մարզային ու համայքապատկան կազմակերպությունների ներկայացուցիչներ, բնակիչներ:
Արարողությանը ներկա էր նաևՀայրենական Մեծ պատերազմի՝ Գավառ համայնքի միակ վետերան, բազմամյա մանկավարժ, 103-ամյա սարուխանցի Մեխակ Ավետիսյանը:
10.05.25 «Խոսում է գիրքը արվեստի լեզվով» խորագրով միջոցառում՝ Նորատուսում
Գավառի համայնքային գրադարանի Նորատուսի տարածքային ստորաբաժանման գրադարանավարուհի Աննա Հայկազյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր «Խոսում է գիրքը արվեստի լեզվով» խորագրով միջոցառում:
Միջոցառմանը ներկայացվեցին հայ մեծանուն բանաստեղծների կյանքին ու ստեղծագործություններին վերաբերվող տեղեկություններ, որոնք ուղեկցվեցին գեղարվեստական կատարումներով:
Մասնակիցները Նորատուսի արվեստի դպրոցի սաներն էին, ովքեր նաև գրադարանի ակտիվ ընթերցողներն են:
Հրավիրվածները՝ Գավառի համայնքապետարանի, Գեղարքունիքի մարզային, Գավառի համայնքային գրադարանների աշխատակիցներ, ծնողներ և հյուրեր:
09.05.25 Այցելություն՝ Գավառ համայնքի Հայրենական Մեծ պատերազմի վետերան Մեխակ Ավետիսյանին
Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի պատվիրակմամբ, համայնքապետարանի գլխավոր մասնագետ, սոցիալական հարցերով պատասխանատու Վարսենիկ Խաչատրյանը, Մեծ Հայրենականում տարած հաղթանակի 80-րդ տարեդարձի առթիվ, այցելեց Գավառ համայնքի միակ վետերան, 103-ամյա, սարուխանցի Մեխակ Ավետիսյանին:
Վարսենիկ Խաչատրյանը Մեխակ Ավետիսյանին փոխանցեց Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի շնորհավորանքները և դրամական պարգև հանձնեց:
08.05.25 Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը և Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար, գնդապետ Արմեն Մնացականյանը պատվոգրեր հանձնեցին վարժական հավաքի մասնակիցներին
2025 թվականի մարտի 18-ից ապրիլի 11-ը կազմակերպված վարժական հավաքներին մասնակցած Գավառ համայնքի բնակիչներին պատվոգրեր հանձնվեցին՝ վարժական հավաքներին ակտիվորեն ներգրավվելու, բարեխիղճ ծառայության և հայրենիքի պաշտպանությանը մասնակցելու համար։
Պատվոգրերը հանձնեցին Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը և Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար, գնդապետ Արմեն Մնացականյան։
Պարգևատրումն ուղեկցվեց շնորհավորանքներով և շնորհակալական խոսքերով։
07.05.25 Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի մրցանակակիրները
Գավառի Հայրապետ Խաչատրյանի (Կոլոտի) անվան արվեստի դպրոցի դաշնամուրային բաժնի սաները մասնակցել են «ARM PROF MUZIK FEST» համահայկական մրցույթ-փառատոնին և դարձել են մրցանակակիրներ․1.Բարրի Էլունդու- 2-րդ կարգի դիպլոմակիր,2.Միլեն Բարսեղյան – 3-րդ կարգի դիպլոմակիր,3.Դավիթ և Դանիել Դավթյաններ - 3-րդ կարգի դիպլոմակիրներ և ժուրիի համակրանք4.Աննա Կիրակոսյան - մասնակցության վկայականԴասատուներ՝ Աննա Գասպարյան, Տաթևիկ Ասլիկյան և Նաիրա Ավագյան։Դպրոցի դաշնամուրային բաժնի աշակերտ Սամվել Գասպարյանն էլ մասնակցել է «Արտ Մյուզիք» արվեստի միջազգային 16-րդ մրցույթ-փառատոնին և արժանացել 3-րդ տեղի մրցանակի։ Պարգևատրվել է դիպլոմով և մեդալով, իսկ դպրոցին մասնակցության շնորհակալագիր է տրվել։Դասատու՝ ... Մանրամասն
03.05.25 Գավառը միացավ համապետական շաբաթօրյակին
Մայիսի 3-ի վաղ առավոտից Գավառում մեկնարկեցին մաքրման աշխատանքները։ Համայնքը միացավ համապետական շաբաթօրյակին։Գավառի համայնքապետարանը շաբաթօրյակի կազմակերպչական աշխատանքներն սկսել էր ավելի վաղ․ ուսումնասիրվել էին մաքրվող տարածքները, դրանք քարտզագրվել էին, համայնքապետարանի աշխատակազմից նշանակվել էին պատասխանատուներ, ովքեր համապատասխան տարածքներում իրազեկման  և կազմակերպման աշխատանքներ էին իրականացրել կազմակերպությունների և բնակիչների հետ։Գավառում շաբաթօրյակին ակտիվորեն մասնակցեցին համայնքում գործող հիմնարկ-ձեռնարկությունները, կազմակերպությունները, տնտեսվարողները։Համայնքի մաքրման աշխատանքներին հետևեց և իր մասնակցությունը ցուցաբերեց Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը։Շաբաթօրյակի աշխատանքներում ... Մանրամասն
01.05.25 Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը Գավառում մասնակցեց մայիսմեկյան միջոցառումներին
Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանի, տեղակալներ՝ Գրիգոր Բոշյանի, Մուրադ Մովսիսյանի և  «Ռեստարտ Գավառ» ԵՀԿ-ի նախագահ Նարեկ Արևշատյանի ուղեկցությամբ «Ժակի բուլվար» կոչվող այգում մասնակցեց մայիսմեկյան միջոցառումներին:Ներկայացված էին աշխատանքի և կարիերայի տոնավաճառ, ձեռներեցության վերաբերյալ բիզնես քննարկում, տեղական արտադրանքների տաղավարային ցուցադրություն, առաջին բուժօգնության և ազգային պարերի վարպետաց դասեր: Միջոցառումը կազմակերպել էր «Ռեստարտ Գավառ» ԵՀԿ-ն՝ Գավառի համայնքապետարանի հետ համագործակցությամբ:Գուրգեն Մարտիրոսյանը շրջեց տաղավարներում, ծանոթացավ տեղական արտադրանքներին, առաջարկվող աշխատատեղերին և մասնակիցների ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
Համայնքապատկեր
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner