Այսօր: Երկուշաբթի, 17 Նոյեմբերի 2025թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 36
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

Հաշվետվություններ
 
Գավառ համայնքի կողմից իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքի մասին
Ներկայացման ամսաթիվ` 05 նոյեմբեր 2025
Հաշվետու ժամանակահատված
01 հոկտեմբեր 2025թ. - 31 հոկտեմբեր 2025թ.

Գավառ համայնքը Մասնակցային բյուջետավորում 2025 թվականի միջոցառման շրջանակներում շարունակում է իրականացնել մի շարք բարեկարգման և կառուցապատման ծրագրեր, որոնք ուղղված են համայնքային ենթակառուցվածքների զարգացմանը և բնակիչների համար որակյալ միջավայրի ստեղծմանը։ Ստորև ներկայացվում է աշխատանքների ընթացիկ վիճակը.

  1. «Նորատուսի թիվ 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տարածքի ցանկապատի բարեկարգում
    Աշխատանքները գտնվում են ակտիվ փուլում․ իրականացվել է հին ցանկապատի ապամոնտաժումը և հիմնակմախքի տեղադրման աշխատանքների մոտ 60%-ը։ Նախատեսվում է մոտ օրերս սկսել ցանկապատերի տեղադրումը։

  2. Գավառ քաղաքի Ազատության փողոցում բացօթյա մարզահրապարակի (Street Workout) կառուցում
    Աշխատանքների իրագործված հատվածը կազմում է շուրջ 45%։ Ամբողջությամբ ավարտվել է հարթակի բետոնապատումը, այժմ ընթանում է մարզավայրի մետաղական կոնստրուկցիաների ամրացումը։

  3. Գավառ քաղաքի Ազատության փողոցում սպորտային հրապարակի կառուցում (փողոցային ֆուտբոլ և բասկետբոլ)
    Կատարված է մոտ 50%։ Ավարտվել է հենահատակների ձևավորումը և ցանկապատի հիմքի կառուցումը։ Հաջորդ փուլում նախատեսվում է խաղադաշտի գծանշում և կավարտվի հատակի ծածկապատումը։

  4. Գավառ քաղաքի Ազատության փողոցում մանկական խաղահրապարակի կառուցում (խաղարաններ և ատրակցիոններ)
    Աշխատանքների շուրջ 40%-ը կատարված է։ Տեղադրվել են խաղահրապարակի հիմքային հենակետերը, ընթացքի մեջ է ծածկի հարթեցումը և խաղային տարրերի մոնտաժման նախապատրաստական աշխատանքները։

 

Բոլոր աշխատանքները իրականացվում են համաձայն հաստատված գրաֆիկների և տեխնիկական պայմանների։ Ծրագրերի ավարտը կապահովի համայնքի բնակիչների համար արդիական, անվտանգ և մատչելի հանգստի ու սպորտային միջավայրի ստեղծում։





Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
Համայնքապատկեր
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423
info@gavarihamaynqapetaran.am
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner