Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 21) կետով, ՀՀ հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց /մշտական/ օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին» 2010 թ. հունվարի 14-ի N16-Ն որոշման դրույթներով՝ առաջարկվում է․ Համաձայնություն տալ
1. Գավառ համայնքի Սարուխան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, 05-078-0437-0038 կադաստրային ծածկագրով, 3-րդ կարգի 0,1395 հա մակերեսով, օգտագործման սահմանափակումներ չունեցող գյուղատնտեսական նշանակության վարելահողը, Գավառ համայնքի Կարմիրգյուղ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, 05-056-0310-0030 կադաստրային ծածկագրով, 3-րդ կարգի 0,59 հա մակերեսով, 05-056-0310-0028 կադաստրային ծածկագրով, 3-րդ կարգի 0,73 հա մակերեսով, 05-056-0306- 0034 կադաստրային ծածկագրով, 3-րդ կարգի 0,679 հա մակերեսով, 05-056-0324-0097 կադաստրային ծածկագրով, 2-րդ կարգի 0,1975 հա մակերեսով, 05-056-0316-0608 կադաստրային ծածկագրով, 4-րդ կարգի 3,051 հա մակերեսով, 05-056-0355-0002 կադաստրային ծածկագրով, 4-րդ կարգի 2,2688 հա մակերեսով օգտագործման սահմանափակումներ չունեցող գյուղատնտեսական նշանակության վարելահողերը, Գավառ համայնքի Լանջաղբյուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, 05-038-0505-0117 կադաստրային ծածկագրով, 3-րդ կարգի 1,39009 հա մակերեսով արոտավայրը, 05-038-0504- 0072 կադաստրային ծածկագրով, 3-րդ կարգի 4,125 հա մակերեսով խոտհարքը գյուղատնտեսական մթերքների արտադրության նպատակով՝ 2048 թվականը ներառյալ օգտագործման ժամկետով մրցույթով վարձակալությամբ տրամադրելուն: 2. Նշված հողատեսքերից 2-րդ կարգի մեկ հեկտար վարելահողի տարեկան վարձավճարը սահմանել 7500 /յոթ հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ, 3-րդ կարգի մեկ հեկտար վարելահողի տարեկան վարձավճարը` 6200 /վեց հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ, 4-րդ կարգի մեկ հեկտար վարելահողի տարեկան վարձավճարը սահմանել 4200 /չորս հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ, 3-րդ կարգի մեկ հեկտար խոտհարքի տարեկան վարձավճարը` 4000 /չորս հազար/ ՀՀ դրամ, 3-րդ կարգի մեկ հեկտար արոտավայրի վարձավճարը՝ 3400 /երեք հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը: |