Այսօր: Չորեքշաբթի, 4 Դեկտեմբերի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 101
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
03.12.24 Գուրգեն Մարտիրոսյանն աշխատանքային քննարկում անցկացրեց ՀՈԱԿ-ների տնօրենների հետ

Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը խորհրդակցություն անցկացրեց համայնքապետարանի ենթակա կազմակերպությունների՝ նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունների տնօրենների հետ։

Տնօրենները ներկայացրին իրենց կազմակերպություններում տարվա ընթացքում կատարված և ընթացիկ աշխատանքները՝ հաստատությունների շենքային պայմաններից մինչև կրթամշակութային և մարզական գործընթացի կազմակերպումը։ Քննարկվեցին աշխատանքների իրականացման ընթացքում ի հայտ եկած խնդիրները, համայնքի ղեկավարը ոլորտային պատասխանատուներին հանձնարարեց զբաղվել այդ հարցերով և դրանց սեղմ ժամկետներում լուծում տալ։

Քննարկվեցին նաև հաջորդ աշխատանքային տարվա անելիքները։

26.11.24 Գավառի գեղարվեստի դպրոցի սաները՝ «Գլոբալ արվեստ» նկարչության մրցույթ-փառատոնի մրցանակակիրներ
Նախորդ շաբաթ, Գավառի գեղարվեստի դպրոցի սաները մասնակցել են «Գլոբալ արվեստ» հանրապետական մրցույթ-փառատոնին և մրցանակային տեղեր գրավել։Արփի Պիպոյանը գրավել է առաջին հորիզոնականը  և «Լավագույն ստեղծագործություն» անվանակարգում արժանացել Հատուկ մրցանակի։Առաջին տեղի մրցանակին է արժանացել նաև Լիլիյա Ղարիբյանը,Վարազդատ Սահակյանը, Միլենա Ղազանչյանը, Սամվել Խաչատրյանը, Անուշ Մուխսյանը և Նելլի Խլոյանը գրավել են 3-րդ հորիզոնական,Արինա Պիպոյանն էլ դարձել է դիպլոմակիր։Մրցույթին մասնակցել են տարբեր տարիքի մասնակիցներ՝  երեխաներից մինչև երիտասարդ նկարիչներ։ Նրանք  ներկայացրել են իրենց աշխատանքները տարբեր ժանրերում՝ բնական տեսարաններ, պորտրետներ, աբստրակցիաներ և այլ տեսակի ... Մանրամասն
22.11.24 «Կանաչ և կայուն զարգացում» խորագրով ինտելեկտուալ մարզային խաղում հաղթող է ճանաչվել Գավառի ավագ դպրոցի թիմը
Գավառում, ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում, նախորդ շաբաթ անցկացվել է «Կանաչ և կայուն զարգացում» խորագրով ինտելեկտուալ խաղ, որը կազմակերպվել էր«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից՝ Գավառի, Սևանի և Մարտունու համայնքապետարանների հետ համատեղ։Միջոցառմանը մասնակցել են մարզի դպրոցներն ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները ներկայացնող 10-ը  թիմեր՝ (50 աշակերտ):Սևան համայնքի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոց, Լճաշեն բնակավայրի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոց, Դդմաշեն բնակավայրի միջնակարգ դպրոց, Գավառի ավագ դպրոց, Գավառի պետական բժշկական քոլեջ, Գավառ համայնքի Պ.Ղանդիլյանի անվան N2 միջնակարգ դպրոց, Գավառի երիտասարդների տուն, Մարտունու ... Մանրամասն
21.11.24 Կառուցվում է Գավառի կենտրոնական հրապարակի շատրվանային համակարգը
Գավառի կենտրոնական հրապարակում այս օրերին ակտիվ շինարական աշխատանքներ են ընթանում։ Կառուցվում է հրապարակի շատրվանային համակարգը։ Աշխատանքները մեկնարկել են նոյեմբերի սկզբից։ Այժմ ընթանում են ջրավազանի քանդման աշխատանքները։ Դրանք իրականացնում է «ԲԻԴԵՔ» ՍՊԸ-ն։Շատրվանային համակարգը կառուցվում է Գավառի 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, որի արժեքը կազմում է 278 մլն 235 հազար ՀՀ դրամ։ Ծրագրի 55 տոկոսն հատկացվում է Գավառ համայնքի, 45 տոկոսը՝ պետական բյուջեներից։Շինարարական նախագծով նախատեսված է կառուցել երգող, պարող դինամիկ լուսավորությամբ շատրվանային համակարգ՝ համապատասխան խողովակաշարքերով, լուսավորությամբ, պոմպերով, ջրաշիթերով և ընդհանուր կառավարման համակարգով։Աշխատանքները ... Մանրամասն
20.11.24 Բերդկունք բնակավայրում կառուցվող մանկապարտեզի շենքի կառուցման շինարարական ընթացքի մասին
Բերդկունք և Հայրավանք բնակավայրերի համար կառուցվող մանկապարտեզի շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են։ Աշխատանքները մեկնարկել 2023-ի նոյեմբերին։ Այժմ կատարվում են ներքին հադարման աշխատանքներ։ Կապալառուն «Քյավառ Սերվիս» ՍՊԸ-ն է։ Կապառալու կազմակերպության ֆինանսատնտեսագիտական հարցերով պատասխանատու Գագիկ Ասատրյանի տեղեկացմամբ աշխատանքների 65 տոկոսն արդեն կատարված է, գարնանից  նախատեսվում է կատարել շենքի երեսպատման, խաղահրապարակի կառուցման, բակի բարեկարգման և ցանկապատի կառուցման աշխատանքները։ Ժամանակակից և անհրաժեշտ բոլոր պայմաններով ու միջոցներով հագեցած եռահարկ մանկապարտեզը նախատեսված է  90 երեխայի համար։ Բերդկունք և Հայրավանք բնակավայրերի համար մանկապարտեզի կառուցումը ... Մանրամասն
19.11.24 Աշխատաժողով՝ «Հայաստանում կանաչ վերականգնման խթանում․ անտառային ենթակառուցվածքների զարգացում և կայուն աշխատատեղերի ստեղծում գյուղական համայնքների համար» ծրագրի շրջանակներում
Գավառի համայնքապետարանի ներկայացուցիչների, Գավառ համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարների, բնապահպանական ՀԿ-ների մասնակցությամբ, Գավառում տեղի ունեցավ աշխատաժողով՝ «Հայաստանում կանաչ վերականգնման խթանում․ անտառային ենթակառուցվածքների զարգացում և կայուն աշխատատեղերի ստեղծում գյուղական համայնքների համար» ծրագրի շրջանակներում։Ծրագրի ներկայացուցիչները անդրադարձել են ծրագրի նպատակներին , իրականացման ժամկետներին, ծրագրում ընդգրկվող շահառուների հետագա գործողություններին։Ծրագիրն իրենից ենթադրում է ազգային անտառային ենթակառուցվածքների զարգացման և անտառածածկ տարածքների ընդլայնման, կլիմայի նկատմամբ հարմարվողական անտառկառավարման, ագրոանտառային պրակտիկաների և ոչ փայտանյութային անտառային արտադրանքի ... Մանրամասն
18.11.24 Գավառի համայնքապետարանի կողմից Գանձակի մշակույթի տանը տրամադրված հատկացումների մասին
Գավառի համայնքապետարանը Գանձակի մշակույթի տանը 1մլն 70 հազար հազար ՀՀ  դրամի կապիտալ դրամաշնորհ է հատկացրել։ Հատկացումն իրականացվել է 2024 թվականի Գավառ համայնքի բյուջեի միջոցներից։ Դրամաշնորհով ձեռք են բերվել կավի թրծման վառարան, բրուտագործական և գորգագործական հաստոցներ։ Վերջիններիս կիրառությունը հատկապես անհրաժեշտ էր՝ «Կավագործություն» և «Դեկորատիվ ու կիրառական արվեստ» խմբակների գործունեությունը կազմակերպելու համար։ Կրթական հաստատությանը նաև 2024-ին հատկացվել է 390 հազար ՀՀ դրամի ընթացիկ դրամշնորհ, որով ձեռք է բերվել վերոնշյալ խմբակների գործունեության համար անհրաժեշտ պարագաներ։Գանձակի մշակույթի տանը 2023-ին ևս տրվել էր կապիտալ դրամաշնորհ, ձեռք է բերվել դյուրակիր ... Մանրամասն
16.11.24 Գորգի կտրման արարողություն՝ Գավառի գեղարվեստի դպրոցում
Գավառի գեղարվեստի դպրոցում  «Տորքի որդեգրում» ծրագիրն ամփոփվեց գորգի կտրման հանդիսավոր արարողությամբ:  Այն իրականացվել է «Ժողովրդական Արվեստի Հանգույց» հիմնադրամի կողմից՝ Գավառի գեղարվեստի դպրոցի նախաձեռնությամբ և Գավառի համայնքապետարանի աջակցությամբ:Ծրագրի շրջանակներում  Գավառ համայնքում գործող  մշակույթի տների ու արվեստի դպրոցների կերպարվեստի  ուսուցիչներ, սաներ ու գորգագործությամբ  հետաքրքրվածներ ստացել են հայկական ավանդական գորգագործության մասին տեսական և գործնական գիտելիքներ: Անվճար դասընթացները տևել են 4 ամիս: Դասընթացավար Լիլիթ Պերոկլյանը մասնակիցներին սովորեցրել է գորգագործության տեխնիկան, միասին ուսումնասիրել են հայկական ու հատկապես ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner