Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28) կետի դրույթներով, հիմք ընդունելով «Գավառ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային հիմնարկի հաստիքացուցակում փոփոխություններ և հաստիքների կրճատումներ կատարելու մասին «Գավառ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային հիմնարկի տնօրենի գրությունը, Գավառ համայնքի ավագանին որոշում է 1.Գավառի համայնքապետարանի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների 2025 թվականի թվաքանակները, հաստիքացուցակները, կառուցվածքները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» Գավառ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 10-ի N 346-Ա որոշմամբ հաստատված «Գավառ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային հիմնարկի հաստիքացուցակում կատարել փոփոխություններ և հաստիքացուցակը հաստատել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրը: |