|
11.11.25
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ԴԻՏԱՐԿԵԼ Է ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՅԳՈՒ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ, ՇՐՋԱՅՑ ԿԱՏԱՐԵԼ ԳԱՎԱՌԻ ԹԻՎ 3 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ
|
|
Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը աշխատանքային շրջայց կատարեց «Գավառի երիտասարդների տուն բաց երիտասարդական կենտրոնի» հարակից տարածքում կառուցվող երիտասարդական այգում, դիտարկեց շինարարության ընթացքը, ծանոթացավ իրականացվելիք աշխատանքներին։Դրանք համայնքի ղեկավարին ներկայացրին Երիտասարդական կենտրոնի համակարգող Անի Պետոյանն ու կենտրոնի աշխատակիցները։Այգին կառուցվում է «Ակցիա սովի դեմ հիմնադրամ»-ի՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ) կողմից ֆինանսավորվող «Հայաստանում փախստականների ինտեգրման ուժեղացում և համայնքների հզորացում» ծրագրի շրջանակում՝ նպատակ ունենալով ստեղծել ազատ ժամանակի և ոչ ֆորմալ կրթության հարմար միջավայր ...
Մանրամասն |
|
|
10.11.25
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
|
|
Նոյեմբերի 10-ին կայացավ Գավառ համայնքի ավագանու իններորդ նստաշրջանի երրորդ նիստը։ Այն վարեց Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը։ Օրակարգի հարցերը ներկայացրին համայնքապետարանի ոլորտային պատասխանատուները։ Հարցերն հաստատվեցին քվեարկությամբ։ Նիստին ներկա էին նաև «Սոցիալական երկխոսություն» ՀԿ-ի երիտասարդները՝ «Տիմուսույց» ծրագրի շրջանակներում։ Նիստի մասին մանրամասն տես՝ հղմամբ։
|
|
|
10.11.25
ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ՝ ՏԻՄ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
|
Գավառ համայնքի ավագանու անդամներ, բնակավայրերի վարչական ղեկավարներ, համայնքային ծառայողներ, համայնքապետարանի և ենթակա կառույցների աշխատակիցներ, ՏԻՄ ոլորտի ներկայացուցիչներ,Սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա առթիվ։Տեղական ինքնակառավարումը ժողովրդավարության հիմքն է․ այն ապահովում է բնակիչների անմիջական մասնակցությունը համայնքային խնդիրների լուծմանը, ձևավորում է պատասխանատվության և միասնականության գիտակցություն։Վստահ եմ, որ մեր գործունեությունն իրականացվում է հենց այս գիտակցմամբ և տեղական ինքնակառավարման սկզբունքների հիման վրա։Այս օրը նաև առիթ է շնորհակալություն հայտնելու բոլոր նրանց, ովքեր իրենց ամենօրյա նվիրումով ծառայում են համայնքին, իրենց մասնագիտական գիտելիքներով ...
Մանրամասն |
|
|
07.11.25
ԳԵՂԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՍԻՄՊՈԶԻՈՒՄ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
|
|
Գեղարվեստի դպրոցի նախաձեռնությամբ Գավառ համայնքում անցկացվեց գեղանկարչական սիմպոզիում։ Նախաձեռնությունը կյանքի կոչվեց ՀՀ նկարիչների միության հետ համագործակցությամբ և Գավառի համայնքապետարանի ֆինանսավորմամբ։Յոթ օրերի ընթացքում Նկարիչների միության հինգ անդամներ, Գեղարվեստի դպրոցի սաների և ուսուցիչների հետ, Գավառ քաղաքում և բնակավայրերում հնարավորություն ունեցան կտավին հանձնելու պատմամշակութային արժեք ներկայացնող կոթողներ, ինչպես նաև գյուղական կոլորիտ ու բնապատկերներ։ Նրանց աշխատանքներում պատկերվեցին գեղատեսիլ Սևանա լիճը, Հայրավանքի և Ծաղկաշենի եկեղեցիները, Սպիտակ բերդը, Նորատուսի խաչքարերը և այլ տեսարաններ։Սիմպոզիումը լավ հնարավորություն էր նաև Գեղարվեստի դպրոցի սաների համար. Նկարիչների միության ...
Մանրամասն |
|
|
06.11.25
ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԻ ՀԱՑԱՌԱՏ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ ԿՈՅՈՒՂԱԳԻԾ Է ԿԱՌՈՒՑՎԵԼ
|
|
ՀՀ կառավարության կողմից իրականացվող Հրատապ ծրագրերի շրջանակում՝ պետական բյուջեի միջոցներով Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում կոյուղագիծ է կառուցվել։ Ծրագրի արժեքը 43.3 մլն դրամ է։ Կոյուղագծի երկարությունը՝ 805 գծամետր ։ Ծրագրի շահառուներ են հանդիսանում թաղամասի ավելի քան 400 բնակիչներ։ Շինարարությունը մեկնարկել էր 2025 թ․ օգոստոսին, ավարտվել է նախատեսված ժամկետում։
|
|
|
01.11.25
«ԿԱՐՏՈՖԵՍՏ-2025»՝ ԳԱՎԱՌԻ ՀԱՄԻ ՏՈՆԸ
|
|
Գավառ համայնքի Գանձակ բնակավայրում նոյեմբերի 1-ին կայացավ «Կարտոֆեստ-2025»՝ կարտոֆիլի փառատոնը, որը միավորեց գյուղատնտեսներին, ձեռներեցներին, արհեստավորներին և հյուրերին՝ Գավառի համը, ավանդույթը և ստեղծարարությունը ներկայացնելու միևնույն նպատակով։ Փառատոնի նպատակն էր խթանել Գավառ համայնքի գյուղատնտեսական, զբոսաշրջային և մշակութային ներուժի ճանաչելիությունը՝ ներկայացնելով տեղական արտադրանքը, ավանդական խոհանոցը և համայնքի ստեղծարար ուժը։ Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը ներկա գտնվեց փառատոնին, շրջեց տաղավարներում, ծանոթացավ ցուցադրություններին, զրուցեց տեղական արտադրողների հետ և խրախուսեց նրանց շարունակել իրենց աշխատանքը՝ ընդգծելով համայնքի զարգացման գործում տեղական արտադրանքի ...
Մանրամասն |
|
|
30.10.25
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՇՐՋԱՅՑԸ ԾԱՂԿԱՇԵՆՈՒՄ
|
|
Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը աշխատանքային շրջայց կատարեց Գավառ համայնքի Ծաղկաշեն բնակավայրում։ Գուրգեն Մարտիրոսյանին ուղեկցում էին համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, տեղակալ Մուրադ Մովսիսյանը, Ծաղկաշենի վարչական ղեկավար Գվիդոն Խաչատրյանը և համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ, մշակութային հարցերով պատասխանատու Ալինա Հակոբյանը։Համայնքի ղեկավարը հանդիպեց Գավառի գեղարվեստի դպրոցի կողմից իրականացվող «Գեղանկարչական սիմպոզիում Գավառում» ծրագրի՝ Նկարիչների միության և գեղարվեստի դպրոցի ներկայացուցիչների հետ։ Նրանք աշխատում էին Ծաղկաշենի Սուրբ Հովհաննես եկեղեցու (9-10-րդ դդ.) տարածքում։ Ծրագրի մասնակիցները յոթ օրերի ընթացքում Գավառ քաղաքի և բնակավայրերի ...
Մանրամասն |
|
|
24.10.25
ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՒՄ Է ԿԱՐՄԻՐԳՅՈՒՂԻ ՀՈՒՆԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՓՈՂՈՑԸ
|
|
Գավառի 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում հիմնանորոգվում է Գավառ համայնքի Կարմիրգյուղ բնակավայրի Հունան Ավետիսյան փողոցը։ Ծրագրի արժեքը 160մլն դրամ է, որն համամասնաբար հատկացվում է համայնքի և պետական բյուջեներից։ Շինաշխատանքներն իրականացնում է «Գավառի ՃՇՇ ԲԲԸ»-ն։ Այժմ միաժամանակ ընթանում են խճային և ասֆակտբետոնյա շերտերի տեղադրման աշխատանքներ։ 1260մ երկարություն, շուրջ 10 հազար քմ տարածք ունեցող փողոցում կառուցվել է նաև 1180 գծամետր ներքին ջրահեռացման համակարգ։
|
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |