Այսօր: Ուրբաթ, 21 Հունիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 84
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
14.06.24 Գուրգեն Մարտիրոսյանը մասնակցել է պատանի լուսանկարիչների ցուցահանդեսին և մրցանակաբաշխությանը
Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը մասնակցել է Գավառի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի «Լուսանկարչության արվեստանոցի» սաների աշխատանքների ցուցահանդեսին և վերջերս տեղի ունեցած «Ջուր և քար» խորագիրը կրող մանկապատանեկան լուսանկարչության մրցույթի մրցանակաբաշխությանը, որին նրանք մասնակցել էին։ Մրցույթը կազմակերպվել էր ԱՆԻՐԻԿԱՍԻԱ պատկերասրահի և Հայաստանի «Հայ լուսանկարիչներ» ազգային ասոցիացիայի համատեղ ջանքերով։Մրցույթին մասնակցել են Գավառի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի «Լուսանկարչության արվեստանոցի» սաներն ու Հայաստանի «Հայ լուսանկարիչներ» ազգային ասոցիացիայի ֆոտոդպրոց-ստուդիայի աշակերտները։Գավառի մանկապատանեկան ստեղծագործական ... Մանրամասն
11.06.24 «Նվազագույն արտանետումներով էներգետիկ լուծումներ մրցունակ Հայաստանի համար» խորագրով մրցույթը եզրափակվեց մրցանակաբաշխությամբ
Հունիսի 11-ից մինչև 13-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում անցկացվող «Նվազագույն արտանետումներով էներգետիկ լուծումներ մրցունակ Հայաստանի համար» խորագրով մրցույթը Գավառում եզրափակվեց մրցանակաբաշխությամբ։Գավառի համայնքապետարանի ֆեսյբուքյան էջում տեղադրված թեմատիկ լուսանկարներից ամենաշատ հավանումներ հավաքել էին Արթուր Հովհաննիսյանի (Գանձակ, 6 տարեկան), Աիդա Սիրականյանի (Գավառ, 16 տարեկան) և Սուսի Խաչատրյանի (Գանձակ, 19 տարեկան) աշխատանքները։Ժյուրիի հավանությանն են արժանացել Կարինե Գևորգյանի (Գանձակ, 6 տարեկան), Ինա Խաչատրյանի (Ծովազարդ, 6 տարեկան) և Սոնիկ Քալոյանի (Գավառ, 11 տարեկան) աշխատանքները։Որպես լավագույն տեսանյութեր ընտրվել են Լանջաղբյուրի մանկապարտեզի և Էլեն Ավանեսովայի ... Մանրամասն
10.06.24 Տեղի ունեցավ Գավառ համայնքի ավագանու հերթական նիստը
Հունիսի 10-ին՝ Գավառի համայնքապետարանում  տեղի ունեցավ Գավառ համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի հինգերորդ նիստը։Այն վարեց Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը։Օրակարգի հարցերի հատատումից հետո համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Տիգրան Բրսիկյանը զեկուցեց Գավառ համայնքի 2025 -2027 թվականնների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու, գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու, Գավառ համայնքի 2024 թվականի բյուջեի առաջին եռամսյակի կատարման ընթացքի, Գավառ համայնքի 2024 թվականի բյուջեում փոփոխություն կատարելու և Գավառ համայնքի 13․05․2024 թ․ թիվ 147-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ... Մանրամասն
08.06.24 Հերթական աջակցությունն է տրամադրվել արցախցիներին

Գավառում բնակություն հաստատած արցախցի ընտանիքներին հերթական աջակցությունն է տրամադրվել։

«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից մանկական սնունդ է հատկացվել, Ֆինլանդիայի Հանրապետության կողմից՝ հիգիենայի պարագաներ, իսկ Չինաստանի Հանրապետության կողմից՝ հագուստ։

Բաշխումն իրականացրել է Գավառի համայնքապետարանը։

Կից փաստաթղթերով ներկայացվում են աջակցություն ստացած ընտանիքների ցանկը։

07.06.24 Կանաչապատման և բարեկարգման աշխատանքներ՝ Գավառում
Վերջին մեկ ամսվա ընթացքում Գավառ համայնքում իրականացվել և ընթացքի մեջ են կանաչապատման և բարեկարգման աշխատանքները։ Դրանք իրականացվում են «Ռոման Խաչատրյան» ԱՁ-ի կողմից։  ԱՁ-ի ներկայացուցիչ Ռոման Խաչատրյանի տեղեկացմամբ՝ արդեն ավարտվել են Գավառ քաղաքի և 11 բնակավայրերի ծառերի սանիտարական հատման աշխատանքները․ դրանք իրականացվել են գրեթե բոլոր կենտրոնական փողոցներոում։ Ծառերի էտմաը զուգահետ իրականացվել են նաև կրապատման աշխատանքներ, դրանք ևս ավարտվել են։ Այս օրերին էլ համայնքում  ծառատունկ է ընթանում․ տնկվում են տույա, արծաթափայլ եղևնի և գիհի տեսակի ծառեր։Ռոման Խաչատրյանը նաև տեղեկացնում է, որ աշխատանքները ավարտական փուլում են։ ԱՁ-ի կողմից իրականացվելու է նաև ծառերի, թփերի ու ծաղիկների ... Մանրամասն
06.06.24 Գավառի երաժշտական դպրոցի սաների ելույթը՝ Առնո Բաբաջանյան համերգասրահում
Երևանի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի է ունեցել ՀՀ մարզերի երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցների սաների համերգ-ցուցահանդես։
Գավառ համայնքը ներկայացրել է Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցը։
Արտեմի Այվազյանի «Ջան Երևան» երգով հանդես է եկել Աննա Սիրականյանը, նվագակցող՝ Արփինե Զարգարյան։
Հայկական ժողովրդական «Ախ Նարե, Նարե» երգի կատարումով էլ հանդես է եկել դպրոցի դուդուկահարների համույթը, ղեկ․՝ Կարեն Սիրականյան։
05.06.24 Համայնքի ավտոպարկը համալրվել է նոր տեխնիկայով
Գավառ համայնքը ձեռք է բերել 28 մլն 350 հազար ՀՀ դրամ արժողությամբ նոր JCB – Backhoe – Loader-3CX G էքսկավատոր բեռնիչ։
Տեխնիկան ձեռք է բերվել ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի և համայնքների համաֆինանսավորմամբ, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով՝ Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում։
Մեքենան ունի «6-ը 1-ում» ունիվերսալ ծնոտի դույլ, որը փորում է, տեղաշարժվում, բեռնում, բռնում, հարթեցնում է գետինը և լցնում խրամատները։
Նույն ծրագրի շրջանակներում Գավառ համայնքը 2023 և 2024 թվականներին ավտոգրեյդեր, բազմաֆունկցիոնալ և մինիբեռնիչ մեքենաներ էր ձեռք բերել։
Այս ծրագրով նախատեսվում է համայնքի ավտոպարկը համալրել ևս մեկ միավոր տեխնիկայով։
04.06.24 Մաքրվել է Գավառագետի հունի Հացառատ թաղամասի մի հատվածը
Ավարտական փուլում են Գավառագետի հունի Հացառատ թաղամասի մի հատվածի մաքրման աշխատանքները։  Գետի մաքրումը կարևոր է հատկապես այդ հատվածի բնակարանների և տնամերձերի համար, քանի որ ջրի մակարդակի բարձրացումը լուրջ դժվարություններ էր առաջացրել։ Մաքրման աշխատանքներից հետո հնարավոր է դարձել այդ հատվածի տնամերձերի մշակումը և բնակարանններում ու նկուղներում պակասել է խոնավությունը։Գավառագետի հունի մաքրմանաշխատանքներն իրականացնում է Թիվ 28 ՇՄՇ ԲԲԸ-ն։ Այս նպատակով Գավառ համայնքի 2024 թվականի բյուջեից հատկացվել է 2մլն 880 հազար դրամ։ Մաքրվել է շուրջ 650 երկարությամբ հատված։ Գետի այն հատվածներում էլ, որտեղ տեխնիկան աշխատելու դժվարություններ է ունեցել ջրիմուռները մաքրվել են օգտագործելով այլ միջոցներ։ ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner