Այսօր: Շաբաթ, 19 Հուլիսի 2025թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 158
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



«Ուսանողի Տունը» ծրագիրը ոչ ֆորմալ կրթություն և կեցության հարթակ է առաջարկում մարզից Երևան տեղափոխված ուսանողների համար
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Ալվարդ Մանուկյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
18/07/2025
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
18/08/2025
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

«Հզոր Միտք» երիտսարադական հասարակական կազմակերպությունը 2019 թվականից աշխատում է մարզաբնակ երիտասրադների հետ։ Աշատանքի ընթացքում կազմակերպում այցեր մարզային համայնքներ, միջմարզային միջոցառումներ, ճամբարներ, մասնգիտական կողմնորոշման դասընթացներ, հիմնում երիտասարդական կենտրոններ։ ՀԿ գործունեության գլխավոր նպատակն է՝ ստեղծելով հզոր համահայկական երիտասարդական ցանց՝ նպաստել մարզաբնակ երիտասարդների անձնային աճին և խրախուսելով մնալ, գործել ու արարել մարզում, ստեղծել կրթվելու և ժամանցի հնարավորություններ հենց սեփական համայնքում։ Կազմակերպված միջոցառումների արդյունքում երիտասարդները սկսում են մտահոգվել սեփական համայնքի զարգացմամբ և համայնք դարձնում ցանկալի բնակավայր՝ նպաստելով տեղի խնդիրների լուծմանը։ Մեր հիմքային ծրագրերից է հանդիսանում «Ուսանողի Տունը», որը ոչ ֆորմալ կրթության և կեցության հարթակ է մարզից Երևան տեղափոխված ուսանողների համար։ Մեր նպատակն է մարզաբնակ երիտասարդների համար ստեղծել ինքնակրթության, ինքնազարգացման հարթակ՝ կազմակերպելով ոչ ֆորմալ կրթական ծրագրեր, հանդիպումներ, քննարկումներ գործարարների և խոսնակների հետ, այցեր տարբեր կազմակերպություններ, և դրա միջոցով խթանել մարզերի զարգացմանը կրթված և մրցունակ ներուժ ունենալու շնորհիվ։ Ոչ ֆորմալ կրթական ծրագրերի հետ համատեղ ուսանողներին տրամադրվում են նաև հարմարավետ կացարաններ։ «Ուսանողի տունն» իր գերծունեությունը սկսել է 2021թ-ից և արդեն հյուրընկալելէ 80-ից ավել ուսանողների ՀՀ տարբեր մարզերից ինչպես նաև Արցախից և Ջավախքից։ Ծրագր նպատակն է՝  Ոչ ֆորմալ կրթության միջոցով երիտասարդների զարգացումը։ Ուսանողական համայնքի ձևավորումը։ Ուսանողների հմտությունների և կարողությունների զարգացումը։  Աշխատաշուկայում ուսանողների մրցունակության բարձրացումը։  Մարզերում աշխատատեղերի ստեղծումը։  Ուսանողների վերադարձը մարզեր։  Մարզային համայնքների համաչափ զարգացումը։

Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
Համայնքապատկեր
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423
info@gavarihamaynqapetaran.am
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner