ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Մայրենի լեզվի միջազգային օր, ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 30-րդ նստաշրջանի որոշումով 1999 թվականի նոյեմբեր ամսին և նշվում է 2000 թվականի փետրվարի 21-ից` որպես մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման օր։ Մայրենի լեզվի միջազգային օրը 2005 թվականից նշվում է նաև Հայաստանում։
Ազգի ինքնությունը, լինելիությունը պայմանավորված են լեզվով. դրանով է նա առանձնանում այլ ազգերից: Լեզուն մեր հայրենիքն է, և կարիք ունի ամենօրյա հոգածության: Ուստի մեզնից պահանջվում է պահպանել մեր լեզուն, խոսել մաքուր, անաղարտ հայերենով և այն փոխանցել սերունդներին. «Լիակատար կյանքով ապրելու համար մայրենի լեզուն ոչ միայն պետք է սիրել աչքի լույսի պես, այլև այն իմանալ անսխալ, խորապես: Ամեն մի սերունդ իր ժողովրդի լեզուն` որպես գործիք, որպես զենք, հղկում է, կատարելագործում և հարստացնելով փոխանցում հաջորդ սերնդին: Այդպես անենք և մենք. սիրենք, կատարելագործենք և հարստացնենք մեր հայրենի գանձը` մեր լեզուն» (Ստ. Զորյան):
|