ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Մեծ պահքի չորրորդ կիրակին ունի արարչության չորրորդ օրվա ու այս կյանքի չորրորդ դարի խորհուրդը և կոչվում է «Տնտեսի կիրակի»: Այս անունը նույնպես վերցված է այդ օրն ընթերցվող Ճաշու Ավետարանից, որտեղ խորհրդավոր կերպով պատմվում է, թե ինչպես իրապես Հարուստը՝ Աստված, արարեց իմանալի աշխարհը և այնտեղ տնտեսներ կարգեց հրեղեններին, ապա ստեղծեց զգալի աշխարհը և այստեղ տնտես կարգեց մարդուն, իսկ այնուհետև՝ Իր կողից բխած սուրբ Արյամբ հիմնեց Եկեղեցին և այնտեղ տնտեսներ կարգեց առաքյալներին ու նրանց հետևորդներին:Սքանչելի ու հիանալի համեմատությամբ են միմյանց հետ կապված Քառասնորդաց պահքի զորությունները, ինչպես ցույց են տալիս և ուսուցանում ընթերցվածները: Իսկ չորրորդ կիրակիի խորհուրդը բազմանշանակ է, ինչպես բազմանշանակ են չորս թվի խորհուրդները:
|