Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիան ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ օգոստոսի 15-17-ը Գեղարքունիքի մարզում կազմակերպում է սոցիալական ձեռնարկատիրության եռօրյա գաղափարաթոն:
Նախաձեռնության նպատակն է խթանել երիտասարդների շրջանում սոցիալական ձեռնարկատիրության գաղափարների զարգացումը` տրամադրելով ուսուցում, մենթորություն և, լավագույն ծրագրերի դեպքում` ֆինանսական աջակցություն:
Մրցակցային կարգով ընտրվելու են շուրջ 30 թիմ, որոնք եռօրյա ինտենսիվ գործընթացի ընթացքում տարբեր ոլորտային մասնագետների աջակցությանբ կզարգացնեն իրենց սոցիալական բիզնես գաղափարները: Դե իսկ լավագույն 10 նախագծերը կստանան ֆինանսավորում` իրենց գաղափարները իրագործելու համար:
Դասընթացները անվճար են, իսկ կեցության ու տրանսպորտային ծախսերը հոգում են կազմակերպիչները:
Մասնակցության հայտերը ներկայացվում են թիմերի կողմից: Թիմում կարող են լինել 3-4 մասնակից: Թիմի կազմում կարող են ընդգրկվել 16-35 տարեկան երիտասարադները ՀՀ բոլոր մարզերից և Երևան քաղաքից: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երիտասարդներին խնդրում ենք գրանցվելիս նշել այն համայնքը, որտեղ բնակվում են դիմելու պահին:
Դիմելու վերջնաժամկետը օգոստոսի 1-ն է, հայտադիմումը՝ այստեղ՝
https://forms.gle/r7GxFERMdLybjdzc8
Ֆբ հրապարակման հղումը՝
https://www.facebook.com/photo/?fbid=1144514474369568&set=a.553110420176646
Ինստագրամյան էջի հղումը՝
www.instagram.com/aseaarm/
Հարցերի դեպքում՝ կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով՝ 093-662-119,099-085-814։