15.05.24
«Նվազագույն արտանետումներով էներգետիկ լուծումներ մրցունակ Հայաստանի համար» խորագրով նկարչական մրցույթ երեխաների և երիտասարդների համար
|
2024 թվականի հունիսի 11-ից մինչև 13-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy Week) շրջանակներում Գավառի համայնքապետարանը հայտարարում է «Նվազագույն արտանետումներով էներգետիկ լուծումներ մրցունակ Հայաստանի համար» խորագրով նկարչական մրցույթ: Ջերմոցային գազերի զուտ զրոյական կամ նվազագույն արտանետումներով էներգետիկ լուծումները ենթադրում են էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացում և հանածո վառելիքներից կախվածության նվազեցում՝ այդ թվում նաև վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման, ինչպես նաև էներգաարդյունավետության բարձրացման շնորհիվ, դրանով իսկ բարելավելով երկրի էներգետիկ անվտանգությունը և միաժամանակ նվազեցնելով ածխածնի արտանետումները:Հետևաբար ...
Մանրամասն |
|
13.05.24
Տեղի ունեցավ Գավառ համայնքի ավագանու հերթական նիստը
|
Մայիսի 13-ին՝ Գավառի համայնքապետարանում տեղի ունեցավ Գավառ համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի չորրորդ նիստը։Այն վարեց Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը։Օրակարգի հարցերի հատատումից հետո համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Տիգրան Բրսիկյանը զեկուցեց Գավառ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 13-ի N 282-Ա որոշմամբ հաստատված «Գավառ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային հիմնարկի հաստիքացուցակում փոփոխություն կատարելու, Գավառ համայնքի հաշվեկշիռ գույք մուտքագրելու «Գավառ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային հիմնարկին անհատույց օգտագործման իրավունքով հատկացնելու ...
Մանրամասն |
|
10.05.24
Ծովազարդում գործարկվելու է էլեկտրաշչակ.
խուճապի չմատնվել։
|
Մայիսի 14-ին՝ Գավառ համայնքի Ծովազարդ բնակավայրում, ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը նախատեսում է անցկացնել «Տարածաշրջանին բնորոշ արտակարգ իրավիճակները, կանխարգելումը և քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերը» թեմայով զրույց քննարկում, ինչպես նաև «ազդարարում, տարհանում և պատսպարում թեմայով գործնական վարժանք, որի ընթացքում ժամը 13։00-14։00-ն, փորձարկման նպատակով կմիացվի էլեկտրաշչակ: Բնակիչներին խնդրվում է խուճապի չմատնվել:
|
|
08.05.24
Սարուխանի արվեստի դպրոցի երգչախումբը` «Երգող Հայաստան» մրցույթի մրցանակակիր
|
Սարուխանի արվեստի դպրոցի երգչախումբը մրցանակային տեղ է զբաղեցրել «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական մրցույթում: Մրցույթը կազմակերպել է Երևանի երաժշտական ընկերությունը՝ ԿԳՄՍ նախարարության և Կամերային երաժշտության ազգային կենտրոնի աջակցությամբ: 11-րդ հոբելյանակ մրցույթը նվիրված էր Կոմիտասի ծննդյան 155 և Հայաստանի երաժշտական ընկերության կազմավորման 65-ամյակներին։Երգչախումբն հանդես է եկել Կոմիտասի «Սոնա յար», Ս.Լուսիկյանի «Ազատ Հայաստան», Ռ.Ամիրխանյանի «Ինձ համար դու շող գարուն ու մայր» ստեղծագործություններով։Երգչախումբը Արամ Խաչատրյան համերգային դահլիճում կայացած գալա համերգին պարգևատրվել է 3-րդ կարգի մրցանակով ...
Մանրամասն |
|
07.05.24
Մայիսի 13-ին տեղի կունենա Գավառ համայնքի ավագանու հերթական նիստը
|
Մայիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Գավառի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի չորրորդ նիստը: Մանրամասները տես «Հայտարարություններ» բաժնում։
|
|
06.05.24
Կարմիրգյուղում գործարկվելու է էլեկտրաշչակ.
խուճապի չմատնվել։
|
Մայիսի 7-ին՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը նախատեսում է անցկացնել «Տարածաշրջանին բնորոշ արտակարգ իրավիճակները, կանխարգելումը և քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերը» թեմայով զրույց քննարկում, ինչպես նաև «ազդարարում, տարհանում և պատսպարում թեմայով գործնական վարժանք, որի ընթացքում ժամը 13։00-14։00-ն, փորձարկման նպատակով կմիացվի էլեկտրաշչակ: Բնակիչներին խնդրվում է խուճապի չմատնվել:
|
|
03.05.24
Գավառի ընդհանուր աղբավայրում մաքրման աշխատանքներ են ընթանում
|
Արդեն մի քանի օր է մաքրման աշխատանքներ են ընթանում Գավառ համայնքի ընդհանուր աղբավայրում: Աշխատանքներն իրականացվում են Գավառի համայնքապետարանի ֆինանսավորմամաբ և նախաձեռնությամբ։ Վերահսկողությունն իրականացվում է «Գավառ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» հիմնարկի կողմից: Աղբավայրի տարածքն ընդգրկում է շուրջ 3 հա տարածք, որտեղից աղբը լցվում է հարակից ձորը և ծածկվում հողաշերտով: Գավառի ընդհանուր աղբավայր օրական կատարվում է միջին հաշվարկով 20 երթուղի: «Գավառ համայնքի կոմունալ սպաարկում և բարեկարգում» հիմնարկի մեքենաները աղբավար են տեղափոխում Գավառ քաղաքի և 11 բնակավայրերի աղբը:
|
|
02.05.24
Վերանորոգվում է Գավառ քաղաքի Միքայելյան փողոցի թիվ 18 բազմաբնակարան շենքը
|
Ավարտական փուլում է Գավառ քաղաքի Միքայելյան փողոցի թիվ 18 բազմաբնակարան շենքի վերանորոգումը։ Փոխվել են շենքի 2 մուտքերի դռները, լուսամուտները, կատարվել են արտաքին հարդարման աշխատանքներ։ Դրանք իրականացնում է ԳԱԳԱՐԻՆ ՇԻՆ» ՍՊԸ-ն։ Աշխատանքների իրականացման համար Գավառ համայնքի 2023 թվականի բյուջեից հատկացվել էր 4 միլիոն 476 հազար ՀՀ դրամ։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |