Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 149
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
23.06.25 Աշխատանքային խորհրդակցություն՝ նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունների տնօրեննների հետ

Տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն՝ Գավառ համայնքի նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունների տնօրենների և հաշվապահների հետ։

Խորհրդակցությունը վարեցին Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը և համայնքի ղեկավարի տեղակալ Գրիգոր Բոշյանը։

Խորհրդակցությանը մասնակցեցին նաև համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի աշխատակիցներ։

Քննարկվեցին ընթացիկ աշխատանքային հարցեր, տրվեցին հանձնարարականներ։

20.06.25 Գուրգեն Մարտիրոսյանը մասնակցել է Գավառի գեղարվեստի դպրոցի հաշվետու ցուցահանդեսին
Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանի և համայնքապետարանի աշխատակիցների հետ մասնակցեց Գավառի գեղարվեստի դպրոցի հաշվետու միջոցառմանը։ Համայնքի ղեկավարը դպրոցի տնօրեն Հասմիկ Թամամավեյանի ուղեկցությամբ  նախ շրջայց կատարեց դպրոցում, ծանոթացավ սաների ուսումնառության ընթացքին։Դպրոցը վերջերս ձեռք է բերել նոր գեղարվեստական տպագրության մամլիչ, որի շնորհիվ դպրոցում կբացվի Օֆորտի բաժին։ Դպրոցի սաները Գուրգեն Մարտիրոսյանին ներկայացրին սարքի գործարկումը։Այնուհետև համայնքի ղեկավարը մասնակցեց հայ մեծանուն  ծովանկարիչ Այվազովսկուն նվիրված ներկայացմանը։Գուրգեն Մարտիրոսյանը ծանոթացավ նաև ցուցահանդեսով ներկայացված դպրոցի՝ գեղանկարչության, ձեռարվեստի և խեցեգործության ... Մանրամասն
11.06.25 ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում իրականացված միջոցառումներն ամփոփվել են պարգևատրումներով
ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Գավառ համայնքում կազմակերպված՝ «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» կարգախոսի ներքո անցկացված մրցույթների հաղթողները Գավառի համայնքապետարանի կողմից պարգևատրվել են հավաստագրերով և հուշանվերներով։Պարգևատրվել են նկարչական, լուսանկարչական, տեսանյութերի, հոդվածների/էսսեների/, ձեռագործական աշխատանքների մրցույթներում՝ համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում ամենաշատ հավանումների և ժյուրիի անձնակազմի համակրանքին արժանանացած աշխատանքների հեղինակները և բանավեճի /Գավառի համար 2միջն դպրոց/, ինտելեկտուալ խաղի/Գավառի համար 2միջն դպրոց/,  թեմատիկ դասընթացի/Կարմիրգյուղի համար 2 միջն․ դպրոց/ թիմերը։Խրախուսվել են նաև բանավեճի խմբավարները։Մրցանակները հանձնել ... Մանրամասն
10.06.25 Մեկնարկել է Գավառ քաղաքի Միքայելյան փողոցի հիմնանորոգումը

Գավառի 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանականերում հիմնանորոգվում են Գավառ քաղաքի Միքայելյան փողոցը և փողոցի վրա գտնվող 16, 18, 20 բազմաբնակարան բնակելի շենքերի բակերը։

Հիմնանորոգումը մեկնարկել է ներքին ջրահեռացման համակարգի կառուցմամբ։

Հիմնանորոգվելու է 1․5 կմ երկարությամբ փողոցը, կառուցվելու են մայթեր։

Ծրագրի արժեքը կազմում է 435 մլն դրամ։

Գումարն համամասնորեն տրամադրվելու է պետական և համայնի բյուջեներից։

Աշխատանքներն իրականացնում է Գավառի «ՃՇՇ» ԲԲԸ-ն։

09.06.25 Տեղի ունեցավ Գավառ համայնքի ավագանու հերթական նիստը

Հունիսի 9-ին տեղի ունեցավ Գավառ համայնքի ավագանու  ութերորդ նստաշրջանի հինգերորդ նիստը։

Այն վարեց Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը։

Օրակարգի հարցերը /տես՝ https://gavarihamaynqapetaran.am/Pages/DocFlow/?a=v&g=42d74ade-2472-4a53-920a-85e7e76d5d69 հղմամբ/ զեկուցեցին  համայնքապետարանի համապատասխան ոլորտային պատասխանատուները։

Հարցերն հաստատվեցին քվեարկությամբ։

06.06.25 Գուրգեն Մարտիրոսյանն ընդունել է Հերոս-քաղաք Նովոռոսիյսկի պաշտոնական պատվիրակությանը, Գավառում տեղադրվել է Լազար Մարկոսի Սերեբրյակովի հուշատախտակը
Գավառ-Նովոռոսիյսկ եղբայր քաղաքների համագործակցության շրջանակներում, հունիսի 5-ին Գավառում էր ՌԴ-ի Կրասնոդար երկրամասի Հերոս-քաղաք Նովոռոսիյսկի պաշտոնական պատվիրակությունը՝ քաղաքապետ Անդրեյ Կրավչենկոյի գլխավորութամբ։ Պատվիրակության կազմում էին Նովոռոսիյսկ քաղաքի հայկական ազգային մշակութային «Լույս» հասարակական կազմակերպության նախագահ, Կուբանի աշխատանքի հերոս, Կրասնոդարի երկրամասի հասարակական պալատի անդամ Վլադիմիր Մխիթարյանը, ՌԴ-ի Կրասնոդարի երկրամասի՝ «Ռուսաստանում հայերի միության» համառուսական հասարակական կազմակերպության շրջանային բաժանմունքի նախագահի տեղակալ Գեորգի Պողոսովը, պաշտոնատար այլ անձինք։Համայնքապետարանում պատվիրակությանը աղ ու հացով դիմավորելուց հետո, քննարկվեցին ... Մանրամասն
05.06.25 Գրական քննարկում՝ Գավառի համայնքային գրադարանի Արծվաքարի տարածքային ստորաբաժանումում

Գավառի համայնքային գրադարանի Արծվաքարի տարածքային ստորաբաժանումում կազմակերպվել էր Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» վեպի քննարկում։

Այն ներկայացնում էին Գավառի համար 7 միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանցիները՝ ուսուցչուհի Սաթիկ Գևորգյանի վարմամբ։

 

Նախաձեռնությունը՝ Գավառի համայնքային գրադարանի Արծվաքարի տարածքային ստորաբաժանման գրադարանավարներ Հասմիկ Ավետիսյանին և Քրիստինե Ավետիսյանին էր։

Ներկայացվեց Խաչիկ Դաշտենցի կենսագրությունը, վեպի բովանդակությունը, առանձնահատկությունները և հերոսների բնութագիրը։

Մասնակցում էին ուսուցիչներ, Գավառի համայնքապետարանի և գրադարանների աշխատակիցներ, թեմայով հետաքրքրվածներ։

03.06.25 Շնորհակալագիր Գուրգեն Մարտիրոսյանին՝ Հայաստանի Պաուերլիֆտինգի ֆեդերացիայի կողմից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Հայաստանի Պաուերլիֆտինգի ֆեդերացիայի կողմից շնորհակալագիր է հանձնվել Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանին՝ Գավառ քաղաքի բնակիչ, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, սպորտի վարպետ Գևորգ Աֆրիկյանին մշտապես աջակցելու և չեմպիոնական արդյունքներում մեծ ներդրում ունենալու համար։

Շնորհակալագիրը Գուրգեն Մարտիրոսյանին փոխանցեց Գևորգ Աֆրիկյանը և ներկայացրեց մայիսի 14-18-ը Չեխիայի Տրունտով քաղաքում կայացած GPC վարկածով Եվրոպայի առաջնությանը գրանցած իր հաջողությունները։

Մրցմանը Գևորգը հանդես է եկել պարկած սեղմում և բիցեպս վարժություններում՝ 60 կգ քաշային կարգում գրանցելով աշխարհի ռեկորդ։

 

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
Համայնքապատկեր
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423
info@gavarihamaynqapetaran.am
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner