24.07.25
Հաշվետու֊ցուցահանդես՝ Սարուխանի մշակույթի տանը
|
Սարուխանի մշակույթի տանը տեղի ունեցավ հաշվետու-ցուցահանդես, որում ցուցադրված էին դեկորատիվ֊կիրառական արվեստի՝ խմբակավար Ամալյա Դեղոյան, նկարչության և կավագործության՝ խմբակավար Անուշիկ Հովեյան, բաժնինների սաների աշխատանքները։Ցուցահանդսը մեկնարկեց միջոցառմամբ։ Հակիրճ ներկայացմամբ մշակույթի տան սաները ամբողջացրին հայկական մշակույթի և արվեստի մասին տեղեկությունները և ներկայացրին իրենց աշխատանքները։Ներկա էին հյուրեր Գեղարքունիքի մարզպետարանից և Գավառի համայնքապետարանից:Միջոցառումը եզրափակվեց պարգևատրումներով։Դպրոցի տնօրեն Համբարձում Հունանյանը, մանկավարժական անբասիր գործունեության և կրթական գործում մեծ ավանդ ունենալու համար, պատվոգրեր հանձնեց խմբակավարներ Ամալյա Դեղոյանին և Անուշիկ Հովեյանին, վերջիններս ...
Մանրամասն |
|
23.07.25
Նորատուսի թիվ 2 մանկապարտեզում շահագործման հանձնվեց կեղտաջրերի մաքրման կայան
|
Սևանա լճի պահպանության ուղղությամբ հերթական գործնական քայլն իրականացվեց Գավառ համայնքի Նորատուս բնակավայրում։ «EU4Sevan» ծրագրի շրջանակում Նորատուսի թիվ 2 մանկապարտեզի տարածքում բացվեց կենսաբանական մաքրման ապակենտրոնացված կայան, որն ապահովելու է մանկապարտեզի կեղտաջրերի անվտանգ մաքրմանը և թույլ կտա մաքրված ջուրը կիրառել ոռոգման նպատակով։Միջոցառմանը ներկա էին՝ Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը, ՀՀ Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Կլաուդիա Բուշը, ՀՀ ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սեդրակյանը, մարզային ու համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ։Գավառի համայնքապետարանից արարողությանը մասնակցել է՝ Գավառ համայնքի ղեկավարի ...
Մանրամասն |
|
22.07.25
Հիմնանորոգվում է Սարուխանի Քուչակի առաջին փողոցը
|
Գավառ համայնքի Սարուխան բնակավայրում 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում նախատեսված է հիմնանորոգել Գոքոյան, Քիշոյան, Դեմիրճյան, Քուչակի առաջին և Քուչակի երկրոդ փողոցները։ Ծրագրի ընդհանուր արժեքը 140 մլն 500 հազար ՀՀ դրամ է։ Գումարն համամասնորեն հատկացվելու է պետական և համայնքի բյուջեներից։ Քուչակի առաջին փողոցում կատարվել են առկա շերտի քանդման աշխատանքներ, այս պահին ընթանում է ավազակովճային շերտի տեղադրում։ Կապալառուն՝ «Գավառի ՃՇՇ» ԲԲԸ-ն է։
|
|
19.07.25
Գավառի համայնքապետարանի թիմը՝ վոլեյբոլի Գեղարքունիքի մարզային առաջնության հաղթող
|
Հուլիսի 11-ին մեկնարակած վոլեյբոլի Գեղարքունիքի մարզային առաջնությանը հայտ էր ներկայացրել նաև Գավառի համայնքապետարանի թիմը, որը վիճակահանությամբ ընդգրկվել էր «Բ» ենթախմբում։ Գավառի համայնքապետարանի թիմը խաղացել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչության և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի թիմերի հետ և երկու խաղերում էլ հաղթող ճանաչվել։ Հանդիպում է նախատեսված եղել նաև Գեղարքունիքի մարզային դատարանի թիմի հետ, սակայն վերջինս խաղին չի ներկայացել։ Մրցաշարի եզրափակիչ խաղում Գավառի համայնքապետարանի թիմը 2:0 հաշվով հաղթել է Ճամբարակի համայքապետարանի թիմին՝ դառնալով մրցաշարի հաղթող:
|
|
18.07.25
Հանրային լսում՝ Նորատուսում անասնագերեզմանոց կառուցելու վերաբերյալ
|
Գավառի համայնքապետարանում տեղի ունեցավ հանրային լսում՝ Գավառ համայնքի Նորատուս բնակավայրում անասնագերեզմանոց կառուցելու վերաբերյալ։ Մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետի, Գավառի համայնքապետարանի աշխատակազմերի աշխատակիցներ, համաճարակաբաններ, անասնաբույժներ, վարչական ղեկավարներ, գյուղատնտեսական ծառայություններ մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչներ, բնակիչներ։ Հանրային լսումը վարեց Գավառի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Արծրուն Ղուրշուդյանը։ Վերջինս ներկայացրեց նախաձեռնության հետ կապված մանրամասներ: Հնչեցին կարծիքներ, ծավալվեց քննարկում և որոշվեց հետագա աշխատանքները կազմակերպել օրենքով սահմանված կարգով՝ ընթացակարգին համաձայն:
|
|
16.07.25
Կարմիրգյուղում ոռոգման և ջրահեռացման համակարգ է կառուցվում
|
Գավառ համայնքի Կարմիրգյուղ բնակավայրում ոռոգման և ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներ են ընթանում։Որոշ հատվածներում արդեն կատարվել են հին խողովակների ապամոնտաժում, այժմ իրականացվում է երկաթ-բետոնյա վաքերի տեղադրում։Բնակավայրի երեք փողոցներում տեղադրվելու են շուրջ 1կմ երակարությամբ երկաթ-բետոնյա վաքեր և անցումային խողովակներ։Այժմ աշխատանքներն ընթանում են Հովհաննես Շիրազ փողոցում, ոռոգման և ջրահեռացման համակարգը կառուցվելու է նաև բնակավայրի Սասունցի Դավիթ փողոցում և Ազատության փողոցի 2-րդ նրբանցքում։Կառուցումն իրականացվում է Գավառի 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում։Ծրագրի արժեքը 29 մլն ՀՀ դրամ է։ Գումարի 75%-ը տրամադրվելու է պետության, 25%-ը՝ համայնքի բյուջեներից։Աշխատանքները ...
Մանրամասն |
|
14.07.25
Սարուխանում փողոցներ են հիմնանորոգվում
|
Գավառ համայնքի Սարուխան բնակավայրում 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում նախատեսված է հիմնանորոգել՝
- Գոքոյան,
- Քիշոյան,
- Դեմիրճյան,
- Քուչակի առաջին և երկրորդ փողոցները։
Ծրագրի ընդհանուր արժեքը 140 մլն 500 հազար ՀՀ դրամ է։ Գումարն համամասնորեն հատկացվելու է պետական և համայնքի բյուջեներից։ Այժմ մեկնարկել են Գոքոյան փողոցի հիմնանորոգման աշխատանքնրը․ կատարվում է հին ծածկի քանդում։ Փողոցն ասֆալտապատվելու է, ունենալու է ջրահեռացում, կառուցվելու են մայթեր։ Կապալառուն՝ «Գավառի ՃՇՇ» ԲԲԸ-ն է։
|
|
12.07.25
Հիմնանորոգվել է Բերդկունքի Մայրուղու փողոցի 2-րդ նրբանցքը
|
Գավառի 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում հիմնանորոգվել է Բերդկունք բնակավայրի Մայրուղու փողոցի 2-րդ նրբանցքը։ 500 մետր երկարությամբ փողոցն արդեն ասֆալտապատ է։ Ծրագրի արժեքը 31 մլն 800 հազար ՀՀ դրամ է։ Գումարն համամասնորեն հատկացվել է պետական և համայնքի բյուջեներից։ Կապալառուն՝ «Գավառի ՃՇՇ» ԲԲԸ-ն է։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |