| 
                    
                        | 24.10.25  
                                    ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՒՄ Է ԿԱՐՄԻՐԳՅՈՒՂԻ ՀՈՒՆԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՓՈՂՈՑԸ |  
                        | Գավառի 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում հիմնանորոգվում է Գավառ համայնքի Կարմիրգյուղ բնակավայրի Հունան Ավետիսյան փողոցը։Ծրագրի արժեքը 160մլն դրամ է, որն համամասնաբար հատկացվում է համայնքի և պետական բյուջեներից։
 Շինաշխատանքներն իրականացնում է «Գավառի ՃՇՇ ԲԲԸ»-ն։
 Այժմ միաժամանակ ընթանում են խճային և ասֆակտբետոնյա շերտերի տեղադրման աշխատանքներ։
 1260մ երկարություն, շուրջ 10 հազար քմ տարածք ունեցող փողոցում կառուցվել է նաև 1180 գծամետր ներքին ջրահեռացման համակարգ։
 |  | 
				| 
                    
                        | 23.10.25  
                                    «ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՔԱՂԱՔ» ԾՐԱԳՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՐՇԱՎ ԳԱՎԱՌՈՒՄ |  
                        | Գավառ քաղաքում ներկայացվեց «Ակադեմիական քաղաք» ծրագիրը։Ակադեմիական քաղաք Հայաստանը շրջադարձային կրթական կենտրոն է, որը միտված է խթանելու նորարարությունը, հետազոտությունը և համագործակցությունը:
 Տեղեղեկատվական արշավի շրջանակում ներկայացվեց ծրագրի էությունը, նպատակներն ու գործունեությունը։
 Մանրամասն՝ այստեղ։
 |  | 
				| 
                    
                        | 16.10.25  
                                    ՍԱՐՈՒԽԱՆՈՒՄ ՀԵՏԻՈՏՆԱՅԻՆ ԿԱՄՈՒՐՋ Է ԿԱՌՈՒՑՎԵԼ |  
                        | Գավառ համայնքի Սարուխան բնակավայրում հետիոտնային կամուրջ է կառուցվել։Կամուրջը իրար է կապում բնակավայրի Թռչնանոց և Թթուջուր կոչվող թաղամասերը։
 Միաժամանակ կարճ ճանապարհ է ստեղծվում Սարուխանի համար 1 և համար 2 դպրոցներ հասնելու համար։
 Կամուրջը կառուցվել է Գավառ համայնքի 2025 թվականի բյուջեի միջոցներով։
 |  | 
				| 
                    
                        | 10.10.25  
                                    ԱՍՖԱԼՏԱՊԱՏՎՈՒՄ Է ԲԵՐԴԿՈՒՆՔԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՓՈՂՈՑԻ ՄԻ ՀԱՏՎԱԾԸ |  
                        | Ավարտական փուլում է Գավառ համայնքի Բերդկունք բնակավայրի՝ դեպի մանկապարտեզ տանող Կենտրոնական փողոցի մի հատվածի հիմնանորոգումը։Այժմ ընթանում են ասֆալտապատման աշխատանքներ։
 750 գծամետր երկարությամբ և 5100 քմ մակերեսով փողոցում կառուցվել են մայթեր և արտաքին ջրահեռացման համակարգ։
 Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 77.5 միլիոն դրամ է։
 Հատկացումը կատարվում է պետական բյուջեից։
 Կապալառուն՝ «Մասշտաբ» ՍՊԸ-ն է։
 |  | 
				| 
                    
                        | 07.10.25  
                                    ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ԾԱՂԻԿՆԵՐ ԽՈՆԱՐՀԵՑ ՆԱՐԻՆԵ ՆԱՆԱԳՈՒԼՅԱՆԻ ՇԻՐՄԻՆ |  
                        | Գրադարանավարի օրվա առթիվ Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը Գավառի գերեզմանատանը ծաղիկներ խոնարհեց Գավառի համայնքային գրադարանի տնօրեն, շուրջ հիսուն տարվա գրադարանավարուհի Նարինե Նանագուլյանի շիրմին։Ծաղկեդրմանը մասնակցեցին նաև Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, հանգուցյալի հարազատներ, համայնքապետարանի, ՀՈԱԿ-ների և գրադարանների աշխատակիցներ։
 |  | 
				| 
                    
                        | 06.10.25  
                                    ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ |  
                        | Հոկտեմբերի վեցին կայացավ Գավառ համայնքի ավագանու իններորդ նստաշրջանի երկրորդ նիստը։Այն վարեց Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը։
 Օրակարգի հարցերը ներկայացրին համայնքապետարանի ոլորտային պատասխանատուները։
 Հարցերն հաստատվեցին քվեարկությամբ։
 Նիստին ներկա էին նաև «Սոցիալական երկխոսություն» ՀԿ-ի երիտասարդները՝ «Տիմուսույց» ծրագրի շրջանակներում։
 Նիստի մասին մանրամասն տես կայքի «Ավագանու նիստեր» բաժնում։
 |  | 
				| 
                    
                        | 02.10.25  
                                    ՏԱՐԵՑՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ՝ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԵՑՆԵՐԻՆ |  
                        | Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի նախաձեռնությամբ՝ Տարեցների միջազգային օրվա առթիվ, համայնքապետարանի գլխավոր մասնագետ, սոցիալական աշխատող Վարսենիկ Խաչատրյանը այցելեց Գավառ համայնքի տարեցներին։Սարուխանի բնակիչ 103-ամյա Մեխակ Ավետիսյանին և Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակչուհի 107-ամյա Թագուշ Իսպիրյանին Վարսենիկ Խաչատրյանը փոխանցեց համայնքի ղեկավարի ջերմ շնորհավորանքներն ու համայնքի ավագանու կողմից սահմանված դրամական պարգևները։
 |  | 
				| 
                    
                        | 30.09.25  
                                    ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ՆԵՐԿԱ Է ԵՂԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀԻ՝ ԳԱՎԱՌԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՎԵՐԱԲԱՑՄԱՆ ՀԱՆԴԻԱՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ |  
                        | Հայաստանի ազգային պատկերասրահի Գավառի մասնաճյուղը այսուհետ կգործի Գավառ քաղաքի Կենտրոնական հրապարակ 3՝  նոր հասցեում։Տասնյակ տարիներ այն գործել է մասնավոր տարածքում և միայն վերջերս Գավառ համայնքի ավագանու որոշմամբ վերոնշյալ հասցեում պատկերասրահին հատկացվել է 284,3 մ2 զբաղեցնող երկհարկանի նոր տարածք։Վերանորոգումը և և արդիականացումը կատարվել է Հայաստանի ազգային պատկերասրահի կողմից։ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեսյանի, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի և Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի, Հայաստանի ազգային պատկերասրահի ներկայացուցիչների, Գավառ համայնքի կրթամշակութային հաստատությունների ներակայացուցիչների և հյուրերի մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի ազգային պատկերասրահի Գավառի մասնաճյուղի ...
                            Մանրամասն |  | 
				| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |