15.05.24
«Նվազագույն արտանետումներով էներգետիկ լուծումներ մրցունակ Հայաստանի համար» խորագրով նկարչական մրցույթ երեխաների և երիտասարդների համար
|
2024 թվականի հունիսի 11-ից մինչև 13-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy Week) շրջանակներում Գավառի համայնքապետարանը հայտարարում է «Նվազագույն արտանետումներով էներգետիկ լուծումներ մրցունակ Հայաստանի համար» խորագրով նկարչական մրցույթ: Ջերմոցային գազերի զուտ զրոյական կամ նվազագույն արտանետումներով էներգետիկ լուծումները ենթադրում են էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացում և հանածո վառելիքներից կախվածության նվազեցում՝ այդ թվում նաև վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման, ինչպես նաև էներգաարդյունավետության բարձրացման շնորհիվ, դրանով իսկ բարելավելով երկրի էներգետիկ անվտանգությունը և միաժամանակ նվազեցնելով ածխածնի արտանետումները:Հետևաբար ...
Մանրամասն |
|
13.05.24
Տեղի ունեցավ Գավառ համայնքի ավագանու հերթական նիստը
|
Մայիսի 13-ին՝ Գավառի համայնքապետարանում տեղի ունեցավ Գավառ համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի չորրորդ նիստը։Այն վարեց Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը։Օրակարգի հարցերի հատատումից հետո համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Տիգրան Բրսիկյանը զեկուցեց Գավառ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 13-ի N 282-Ա որոշմամբ հաստատված «Գավառ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային հիմնարկի հաստիքացուցակում փոփոխություն կատարելու, Գավառ համայնքի հաշվեկշիռ գույք մուտքագրելու «Գավառ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային հիմնարկին անհատույց օգտագործման իրավունքով հատկացնելու ...
Մանրամասն |
|
10.05.24
Ծովազարդում գործարկվելու է էլեկտրաշչակ.
խուճապի չմատնվել։
|
Մայիսի 14-ին՝ Գավառ համայնքի Ծովազարդ բնակավայրում, ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը նախատեսում է անցկացնել «Տարածաշրջանին բնորոշ արտակարգ իրավիճակները, կանխարգելումը և քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերը» թեմայով զրույց քննարկում, ինչպես նաև «ազդարարում, տարհանում և պատսպարում թեմայով գործնական վարժանք, որի ընթացքում ժամը 13։00-14։00-ն, փորձարկման նպատակով կմիացվի էլեկտրաշչակ: Բնակիչներին խնդրվում է խուճապի չմատնվել:
|
|
07.05.24
Մայիսի 13-ին տեղի կունենա Գավառ համայնքի ավագանու հերթական նիստը
|
Մայիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Գավառի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի չորրորդ նիստը: Մանրամասները տես «Հայտարարություններ» բաժնում։
|
|
06.05.24
Կարմիրգյուղում գործարկվելու է էլեկտրաշչակ.
խուճապի չմատնվել։
|
Մայիսի 7-ին՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը նախատեսում է անցկացնել «Տարածաշրջանին բնորոշ արտակարգ իրավիճակները, կանխարգելումը և քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերը» թեմայով զրույց քննարկում, ինչպես նաև «ազդարարում, տարհանում և պատսպարում թեմայով գործնական վարժանք, որի ընթացքում ժամը 13։00-14։00-ն, փորձարկման նպատակով կմիացվի էլեկտրաշչակ: Բնակիչներին խնդրվում է խուճապի չմատնվել:
|
|
02.05.24
Վերանորոգվում է Գավառ քաղաքի Միքայելյան փողոցի թիվ 18 բազմաբնակարան շենքը
|
Ավարտական փուլում է Գավառ քաղաքի Միքայելյան փողոցի թիվ 18 բազմաբնակարան շենքի վերանորոգումը։ Փոխվել են շենքի 2 մուտքերի դռները, լուսամուտները, կատարվել են արտաքին հարդարման աշխատանքներ։ Դրանք իրականացնում է ԳԱԳԱՐԻՆ ՇԻՆ» ՍՊԸ-ն։ Աշխատանքների իրականացման համար Գավառ համայնքի 2023 թվականի բյուջեից հատկացվել էր 4 միլիոն 476 հազար ՀՀ դրամ։
|
|
29.04.24
100-ամյա Աստղիկ Բաբայանը պարգևատրվել է Գուրգեն Մարտիրոսյանի անվանական հուշամեդալով
|
Ծննդյան 100 ամյակի առիթով Գավառ քաղաքի բնայիչ, Աստղիկ Ղևոնդի Բաբայանը Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի համապատասխան որոշմամբ պարգևատրվել է արծաթյա անվանական հուշամեդալով։ Աստղիկ Բաբայանը 1944 թվականին աշխատել է Նոր Բայազետի ՔԿԱԳ-ի (загс) վարիչ։ 1953 թվականից շուրջ 35 տարի աշխատել է Նոր Բայազետի մանկապարտեզի վարիչ: Այնուհետև քաղաքի Գիշերօթիկ դպրոցում աշխատել է որպես մանկավարժ: Արժանացել է «Աշխատանքի վետերան» կոչմանը և բազմաթիվ այլ խրախուսանքների: Աստղիկ Բաբայանը Մեծ հայրենականի ժամանակ թիկունքին ցուցաբերած ծառայությունների համար ստացել է մեդալներ: Ունի չորս զավակ, 10 թոռ, 13 ծոռ և 3 կոռ:
|
|
27.04.24
ՀՀ վարչապետը «Քաղաքացու օրվա» առիթով Գավառում էր
|
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քաղաքացու օրվա առիթով այցելել էր 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք Գավառ:Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում վարչապետն հանդես է եկել «Հայրենիքը պետությունն է. սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ» խորագրով բանախոսությամբ:Միջոցառմանը մասնակցել են Գեղարքունիքի մարզի 14-35 տարեկան երիտասարդները, կրթական հաստատությունների ներկայացուցիչները։Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ներկաների կողմից բարձրացված հարցերին:Միջոցառումը շարունակվել է Գավառի կենտրոնական հրապարակում, որտեղ տաղավարային ցուցադրություններով ներկայացել են Գեղարքունիքի մարզի 5 համայնքները, Գավառ համայնքի երիտասարդ ձեռներեցները, զբոսաշրջային ծառայություններ մատուցող, սննդի ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |