Հաշվետվություններ
|
Հերթական հաշվետվություն Գավառ համայնքի մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի մրցութային գործընթացների վերաբերյալ
Ներկայացման ամսաթիվ` 06 օգոստոս 2025
Հաշվետու ժամանակահատված 01 մայիս 2025թ. - 06 օգոստոս 2025թ.
2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացի շրջանակում Գավառ համայնքում իրականացվում են մի շարք ծրագրեր, որոնք ձևավորվել են բնակիչների ակտիվ մասնակցությամբ և քվեարկությամբ։ Նպատակն է բարելավել համայնքային միջավայրը և արձագանքել բնակչության կողմից բարձրաձայնված առաջնահերթ խնդիրներին։
Հաղթող ճանաչված ծրագրերից երկուսի համար գնումների գործընթացը արդեն ավարտված է, և ընթացքի մեջ է հաստատված ժամանակացույցով գույքի մատակարարման և տեղադրման փուլը։ Համապատասխան աշխատանքներն ընթանում են ըստ սահմանված տեխնիկական պահանջների և պայմանագրային դրույթների։
Միևնույն ժամանակ, մյուս երկու հաղթող ծրագրերի մրցութային գործընթացը կրկին հրապարակվել է, քանի որ նախորդ հայտարարված մրցույթի ընթացքում հայտեր չէին ստացվել։ Նոր մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը սահմանված է 2025 թվականի օգոստոսի 11-ը։ Մրցույթի հայտարարությունը հասանելի է պետական գնումների էլեկտրոնային հարթակում։
Համայնքապետարանը, առաջնորդվելով թափանցիկության, արդյունավետության և հաշվետվողականության սկզբունքներով, մշտապես հետևում է ծրագրերի իրականացման գործընթացին և բնակչության տեղեկացվածության բարձր մակարդակին։
Հիշեցնենք, որ մասնակցային բյուջետավորումը կարևոր գործիք է համայնքում համախմբված որոշումների կայացման, ժողովրդավարական կառավարման և քաղաքացիների ներգրավվածության խթանման տեսանկյունից։
Ծրագրերի ընթացքի վերաբերյալ պարբերական տեղեկատվություն կտեղադրվի Գավառ համայնքի պաշտոնական կայքէջում և սոցիալական մեդիայի էջերում։