Հաշվետվություններ
|
Օգոստոս ամս
Ներկայացման ամսաթիվ` 01 սեպտեմբեր 2025
Հաշվետու ժամանակահատված 01 օգոստոս 2025թ. - 31 օգոստոս 2025թ.
Գավառ համայնքում շարունակվում է «Մասնակցային բյուջետավորում 2025» գործընթացի շրջանակներում հաստատված ծրագրերի իրականացումը։
Օգոստոս ամսվա դրությամբ իրականացվել են հետևյալ աշխատանքները․
-
Նորատուս բնակավայրի Հովհաննես Թումանյան փողոցում տեղադրվել են թվով յոթ նստարաններ՝ կից աղբամաններով։
Համայնքի ավագանու որոշմամբ ծրագրի իրականացման համար համայնքի 2025 թվականի բյուջեից հատկացվել է 1 մլն 296 հազար դրամ։
-
Նորատուս բնակավայրի Պարույր Սևակ փողոցում տեղադրվում են մանկական խաղարաններ։
Համայնքի ավագանու որոշմամբ ծրագրի իրականացման համար համայնքի 2025 թվականի բյուջեից հատկացվել է 1 մլն 255 հազար դրամ։
Հիշեցնենք, որ մասնակցային բյուջետավորման գործընթացի շրջանակում ծրագրերը ներկայացվում են բնակիչների և երիտասարդական կազմակերպությունների կողմից, այնուհետև քննարկվում և հաստատվում են համապատասխան հանձնաժողովի կողմից։
Միաժամանակ նշում ենք, որ մնացած հաստատված ծրագրերի մասով ընթացակարգերը շարունակվում են․ կնքվում են պայմանագրեր և մեկնարկում են շինարարական աշխատանքները։