Այսօր: Ուրբաթ, 17 Հոկտեմբերի 2025թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 137
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հաշվետվություններ
 
Գավառ համայնքում շարունակվում է «Մասնակցային բյուջետավորում 2025» ծրագրերի իրականացումը
Ներկայացման ամսաթիվ` 06 հոկտեմբեր 2025
Հաշվետու ժամանակահատված
01 սեպտեմբեր 2025թ. - 30 սեպտեմբեր 2025թ.

Գավառ համայնքում շարունակվում են «Մասնակցային բյուջետավորում 2025» գործընթացի շրջանակում հաղթող ճանաչված ծրագրերի իրականացման աշխատանքները։

Մասնակցային բյուջետավորումն իր մեջ ներառում է համայնքի բնակիչների և երիտասարդական խմբերի կողմից ներկայացված գաղափարների իրականացման համատեղ ձևաչափ, որի նպատակն է բարձրացնել հանրային մասնակցությունը համայնքային կառավարման գործընթացներում։

2025 թվականի ընթացքում Գավառ համայնքում ընթացքի մեջ են մի շարք ծրագրեր՝ ուղղված բնակչության կյանքի որակի բարելավմանը և համայնքային ենթակառուցվածքների զարգացմանը։

  • «Սպորտ + Ժամանց» ծրագիրը, որը ներառում է խաղարանների և ատրակցիոնների տեղադրում, գտնվում է շինարարական աշխատանքների իրականացման փուլում։

  • «Street Workout» բացօթյա մարզահրապարակ ծրագրի շրջանակում մեկնարկել են հիմքի պատրաստման և մարզասարքերի տեղադրման աշխատանքները։

  • «Անվտանգ մանկություն» ծրագրի շրջանակում ընթացքի մեջ են Նորատուսի մանկապարտեզի ցանկապատման աշխատանքները։

  • «Փողոցային ֆուտբոլ և բասկետբոլ» մարզահրապարակի կառուցման աշխատանքները ևս ընթանում են հաստատված ժամանակացույցով։

Նախորդ ամիսներին արդեն իսկ ավարտվել են մի շարք փոքրածավալ նախաձեռնություններ․ Նորատուս բնակավայրի Հովհաննես Թումանյան փողոցում տեղադրվել են յոթ նստարաններ՝ կից աղբամաններով, իսկ Պարույր Սևակ փողոցում՝ մանկական խաղարաններ, որոնք այժմ ակտիվորեն օգտագործվում են համայնքի փոքրիկների կողմից։

Շինարարական աշխատանքներն իրականացվում են արագացված տեմպերով՝ ապահովելով կատարվող աշխատանքների որակը և անվտանգության բոլոր նորմերի պահպանումը։

 

Գավառ համայնքապետարանը պարբերաբար հրապարակում է ծրագրերի առաջընթացի վերաբերյալ լուսանկարներ և տեղեկատվական նյութեր՝ համայնքի պաշտոնական կայքէջում և սոցիալական մեդիայի էջերում՝ ապահովելով գործընթացի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը։





Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
Համայնքապատկեր
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423
info@gavarihamaynqapetaran.am
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner