Այսօր: Չորեքշաբթի, 13 Օգոստոսի 2025թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 52
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
12.08.25 ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Մեր շատ սիրելի՛ երիասարդներ,Սիրով և սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ երիտասարդության միջազգային օրվա առթիվ։ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 1999 թվականին օգոստոսի 12-ը հռչակել է Երիտասարդության միջազգային օր և պատահական չէ, որ 2000 թվականից ի վեր այս տոնը նշվում է աշխարհի բոլոլոր երկրներում։Երիտասարդների դերակատրությունը համայնքային, հասարակական ու պետական ոլորտներում միշտ առանձնահատուկ կարևորություն ունի, քանի որ նրանք իրենց նորարարական գաղափարներով, համարձակ գործելակերպով ու ապագայի գեղեցիկ տեսլականով բոլոր ժամանակներում հանդիսացել են փոփոխություններ կերտողներն ու դրանք արժանապատվորեն կրողները։Գավառի համայնքային իշխանությունը մշտապես կարևորել է երիտասարդների հետ համագործակցությունը և նրանց ակտիվ մասնակցությունը ... Մանրամասն
11.08.25 ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ և ՊԱՐԳևԱՏՐԵԼ Է ԳՐԻՇԱ ԱՓՐՈՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻ ԳԱՆՁԱԿԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ «ԱՅԿԻԿԵՆԴՈ» ԿԱՐԱՏԵԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ
Գրիշա Ափրոյանի անվան մարզադպրոցի Գանձակի ստորաբաժանման «Այկիկենդո» կարատեի մարզիկները մարզիչ Արաքս Մարգարյանի գլխավորությամբ պատվով ներկայացրին Հայաստանը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում՝ «Սավատ» բոքսի միջազգային բաց առաջնությունում։Մրցաշարում իրենց ուժերը չափեցին Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչները։Մեր մարզիկների տպավորիչ արդյունքներն են՝Շաքարյան Ավետ– Կովկասի չեմպիոնԽաչատրյան Ռոլանդ– Կովկասի չեմպիոնՄադաթյան Ռուբեն– Կովկասի չեմպիոնՄանուկյան Հայկ– Արծաթե մեդալակիրԿիրակոսյան Վոլոդյա– Բրոնզե մեդալակիրԲացի դրանից, Երևանում՝ «Դինամո» մարզադահլիճում կայացած «Տորնադո» միջազգային կարատեի առաջնությունում ... Մանրամասն
08.08.25 ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ
Օգոստոսի 8-ին կայացավ Գավառ համայնքի ավագանու արտահերթ նիստը։
Նիստը վարեց Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը։
Օրակարգի հարցերը ներկայացրին համայնքապետարանի ոլորտային պատասխանատուները։
07.08.25 ԴԱՇՏԱՅԻՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳ ԳԱՎԱՌՈՒՄ ՝ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ
Գավառ համայնքում, համայնքապետարանի աջակցությամբ, իրականացվել է դաշտային մոնիթորինգ և հողի լաբորատոր անալիզ։Վերլուծության նպատակն է բացահայտել հողում առկա սննդարար նյութերի պակասներն ու ավելցուկները՝ հնարավոր դարձնելով պարարտանյութերի ճշգրիտ, համաչափ և անվտանգ կիրառումը։ Սա թույլ է տալիս խուսափել հողի գերհագեցումից, որը դժվար է վերացնել և կարող է վնաս հասցնել թե՛ մարդու առողջությանը, և թե՛ շրջակա միջավայրին։Այս մոտեցմամբ ապահովվում է հողի բնական հավասարակշռությունը՝ պահպանելով գյուղատնտեսության ու բնության ներդաշնակությունը։Փորձարկվել են տարբեր մշակաբույսեր՝ գարի, ցորեն և հաճար։Տրամադրված պարարտանյութերի նպատակային կիրառման շնորհիվ գրանցվել են բարձր արդյունքներ թե՛ հասկի որակի, և թե՛ հացահատիկի ... Մանրամասն
24.07.25 ՀԱՇՎԵՏՈՒ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՝ ՍԱՐՈՒԽԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԱՆԸ
Սարուխանի մշակույթի տանը տեղի ունեցավ հաշվետու-ցուցահանդես, որում ցուցադրված էին դեկորատիվ֊կիրառական արվեստի՝ խմբակավար Ամալյա Դեղոյան, նկարչության և կավագործության՝ խմբակավար Անուշիկ Հովեյան, բաժնինների սաների աշխատանքները։Ցուցահանդսը մեկնարկեց միջոցառմամբ։ Հակիրճ ներկայացմամբ մշակույթի տան սաները ամբողջացրին հայկական մշակույթի և արվեստի մասին տեղեկությունները և ներկայացրին իրենց աշխատանքները։Ներկա էին հյուրեր Գեղարքունիքի մարզպետարանից և Գավառի համայնքապետարանից:Միջոցառումը եզրափակվեց պարգևատրումներով։Դպրոցի տնօրեն Համբարձում Հունանյանը, մանկավարժական անբասիր գործունեության և կրթական գործում մեծ ավանդ ունենալու համար, պատվոգրեր հանձնեց խմբակավարներ Ամալյա Դեղոյանին և Անուշիկ Հովեյանին, վերջիններս ... Մանրամասն
23.07.25 ՆՈՐԱՏՈՒՍԻ ԹԻՎ 2 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆՎԵՑ ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ԿԱՅԱՆ
Սևանա լճի պահպանության ուղղությամբ հերթական գործնական քայլն իրականացվեց Գավառ համայնքի Նորատուս բնակավայրում։ «EU4Sevan» ծրագրի շրջանակում Նորատուսի թիվ 2 մանկապարտեզի տարածքում բացվեց կենսաբանական մաքրման ապակենտրոնացված կայան, որն ապահովելու է մանկապարտեզի կեղտաջրերի անվտանգ մաքրմանը և թույլ կտա մաքրված ջուրը կիրառել ոռոգման նպատակով։Միջոցառմանը ներկա էին՝ Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը, ՀՀ Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Կլաուդիա Բուշը, ՀՀ ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սեդրակյանը, մարզային ու համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ։Գավառի համայնքապետարանից արարողությանը մասնակցել է՝ Գավառ համայնքի ղեկավարի ... Մանրամասն
22.07.25 ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՒՄ Է ՍԱՐՈՒԽԱՆԻ ՔՈՒՉԱԿԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՂՈՑԸ
Գավառ համայնքի Սարուխան բնակավայրում 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում նախատեսված է հիմնանորոգել Գոքոյան, Քիշոյան, Դեմիրճյան, Քուչակի առաջին և Քուչակի երկրոդ փողոցները։
Ծրագրի ընդհանուր արժեքը 140 մլն 500 հազար ՀՀ դրամ է։
Գումարն համամասնորեն հատկացվելու է պետական և համայնքի բյուջեներից։
Քուչակի առաջին փողոցում կատարվել են առկա շերտի քանդման աշխատանքներ, այս պահին ընթանում է ավազակովճային շերտի տեղադրում։
Կապալառուն՝ «Գավառի ՃՇՇ» ԲԲԸ-ն է։
19.07.25 ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԹԻՄԸ՝ ՎՈԼԵՅԲՈԼԻ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂ
Հուլիսի 11-ին մեկնարակած վոլեյբոլի Գեղարքունիքի մարզային առաջնությանը հայտ էր ներկայացրել նաև Գավառի համայնքապետարանի թիմը, որը վիճակահանությամբ ընդգրկվել էր «Բ» ենթախմբում։
Գավառի համայնքապետարանի թիմը խաղացել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչության և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի թիմերի հետ և երկու խաղերում էլ հաղթող ճանաչվել։
Հանդիպում է նախատեսված եղել նաև Գեղարքունիքի մարզային դատարանի թիմի հետ, սակայն վերջինս խաղին չի ներկայացել։
Մրցաշարի եզրափակիչ խաղում Գավառի համայնքապետարանի թիմը 2:0 հաշվով հաղթել է Ճամբարակի համայքապետարանի թիմին՝ դառնալով մրցաշարի հաղթող:
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
Համայնքապատկեր
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423
info@gavarihamaynqapetaran.am
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner