Այսօր: Ուրբաթ, 26 Սեպտեմբերի 2025թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ


Թափուր պաշտոնի համար մրցույթի հայտարարություն

Երաժշտության դաստիարակ

Պաշտոնի անձնագիրը`


ՀԱՅՏԱՐԱՐՈՂԸ`
«ԼԱՆՋԱՂԲՅՈՒՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ

ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ`
88500 դր.

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ`
ա) բարձրագույն մասնագիտական կրթություն՝ համապատասխան որակավորմամբ՝ բարձրագույն մանկավարժական կրթություն՝ նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակի որակավորման և երաժշտական կրթություն /երաժշտական կամ արվեստի դպրոց/, դպրոցահեն նախակրթարաններում նաև՝ «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին բավարարող անձ, որը տվյալ դպրոցում դասավանդում է «Երաժշտություն» առարկան, բ)Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասին» «Լեզվի մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Լիցենզավորման մասին», «ՀՀ աշխատանքային օրենսգրքի մասին» և ոլորտին վերաբերվող այլ նորմատիվ իրավական ակտերի մասին իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն։

ՄՐՑՈՒՅԹԻ ՕՐԸ, ԺԱՄԸ ԵՎ ՎԱՅՐԸ`
13 Հոկտեմբեր 2025 թ. ժամը 15:00, Լանջաղբյուրի մանկապարտեզ ՀՈԱԿ

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԱՅՐԸ (ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ)`
հասցե: գ. Լանջաղբյուր, Զոր. Անդրանիկի 19,
հեռախոս: 098568804

Կամ

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԱՅՐԸ (ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ (ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ` ԼԻԱԶՈՐԱԾ ՄԱՐՄՆԻ))`
անվանում: Լանջաղբյուրի մանկապարտեզ ՀՈԱԿ,
հասցե: գ. Լանջաղբյուր, Զոր. Անդրանիկի 19,
հեռախոս: 098568804

ԴԻՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ`
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը` ա) գրավոր դիմում /տրվում է մանկապարտեզի տնօրենի անունով` նշելով այն պաշտոնը, որին հավակնում է դիմողը/ բ) այդ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճեները, գ) ինքնակենսագրություն դ)աշխատանքային ստաժի մասին տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ է)մեկ լուսանկար 3X4 չափսի ը) անձնագրի պատճենը Դիմողը մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր: Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9:00-ից մինչև 13:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից, Լանջաղբյուրի մանկապարտեզ ՀՈԱԿ /գ. Լանջաղբյուր, Զոր. Անդրանիկի 19/։ Մրցույթի անցկացման վայրի, օրվա և ժամի հնարավոր փոփոխությունների մասին կհայտնվի լրացուցիչ` մրցույթից առնվազն մեկ շաբաթ առաջ:

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ`
10 Հոկտեմբեր 2025 թ.

Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
Համայնքապատկեր
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423
info@gavarihamaynqapetaran.am
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner